Go to full page →

Նա հնազանդ և հարգալից էր, 3 Մայիս ԱԴ 132

Թեև Որդի հր, այն չարչարանքներից Հհաղանդություն սովորեց։ եբրայեցիս 5: 8: ԱԴ 132.1

Եթե փափագում եք արտացոլել Քրիստոսի կյանքն ու բնավորու-թյունը, ուրեմն նվիրված և հնազանդ եղեք ձեր ծնողներին։ Նրանց հանդեպ ձեր սերը դրսևորեք հոժարակամ հնազանդությամբ։ ԱԴ 132.2

Ոչ ոք չի կարող իսկապես լավ և մեծ մարդ լինել, եթե չի սովորել պատ— րաստակամությամբ ենթարկվել նախ՝ ծնողներին, ապա Աստծուն։ Միայն նրանք, ովքեր սովորում են հնազանդվել, կարոդ են հետագայում կարգադրել։ ԱԴ 132.3

Յուրացնելով հնազանդության դասերը՝ երեխաները ոչ միայն պատ-վում են իրենց ծնողներին ու թեթևացնում նրանց բեռը, այլև գոհացնում ավելի հեղինակավոր Մեկին։ «Պատվիր քո հորը և մորը”,— պարզ ասում է պատվիրանը։ Այն երեխաները, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում իրենց ծնողների նկատմամբ և հաշվի չեն նստում նրանց ցանկությունների հետ, ոչ միայն նրանց են անարգում, այլև խախտում են Աստծո օրենքը։ Որքան ավելի վաղ և ավելի լիակատար կերպով կամքը ենթարկեցվի ծնողների կամքին, այնքան ավելի հեշտ կլինի Աստծո պահանջներին ենթարկվելը։ Իսկ առանց Աստծո պատվիրաններին հնազանդվելու և փորձությունները հաստատակամորեն դիմագրավելու՝ ոչ ոք չի կարոդ վայելել Աստծո սերն ու օրհնությունները։ ԱԴ 132.4

Քրիստոսը, թեև հաստատուն սկզբունքների տեր էր, սակայն միշտ նրբանկատ ու հնազանդ էր։ ԱԴ 132.5

Նա կատարյալ օրինակ է երիտասարդության համար։ Նրա վերաբեր-մունքը հարգալից էր հատկապես տարեցների նկատմամբ։ Հիսուսի կրոնը երբեք կոպտություն և անքաղաքավարություն չի սովորեցնի որևէ երեխայի։ ԱԴ 132.6

Անսահման Աչքը քննում է սիրտը և տեսնում բնավորության արատ-ները։ Նա գնահատում է երիտասարդներին ոչ թե ըստ իրենց արտաքինի, այլ սրտի բարության, որը հնարավոր է ձեռք բերել միայն արթնությամբ և աղոթքով... Նա նկատի է առնում նրանց վերաբերմունքը ծնողների և ընտանիքի մյուս անդամների նկատմամբ։ Եթե նրանք հարգալից, բարի, քնքուշ և իսկապես քաղաքավարի են, ապա երկնային գրքերում գրվում է, որ նրանք լավ բնավորություն ունեն։ ԱԴ 132.7