Go to full page →

Նա աշիւաաասեր էր, 4 Մայիս ԱԴ 133

Missing ԱԴ 133.1

Քրիստոսի կյանքը ցույց է տալիս բոլոր երիտասարդներին, որ աշխատանքն ու հնազանդությունը նպաստում են առաքինի բնա-վորության, հաստատուն սկզբունքների, կայուն նպատակների ձևավոր-մանը, խոր գիտելիքների ձեռքբերմանն ու հոգևոր մեծ նվաճումների հասնե-լուն։ Ներկայիս երիտասարդներից շատերը սեր են տածում գրգռիչ զվար-ճությունների հանդեպ, որը թույլ չի տալիս հասնել մտավոր զարգացման բարձր մակարդակի և անբարենպաստ ազդեցություն է թողնում ֆիզի-կական ուժերի վրա։ Միտքը խորհելու համար համապատասխան՝ հան-դարտ և առողջ վիճակում չէ, այլ գրեթե միշտ գրգռված է. այն արբեցած է իր իսկ տենչած զվարճություններով, ինչը զրկում է նրան ջանադիր աշխա-տելու, մտորելու և ուսումնասիրելու ունակությունից։ ԱԴ 133.2

Այն երիտասարդները, որոնք հարգանք չեն տածում իրենց ծնողների հանդեպ և չեն ձգտում օգտակար լինել, չեն կարող իրական հաճույք վայելել... Ունայն զվարճությունների հանդեպ սերը նվազեցնում է մտավոր տոնուսը և արատավորում բարոյական նկարագիրը, այնպես որ շատ երիտասարդներ գրեթե չեն կարողանում վերահսկել իրենց և ղեկավարվել ամուր սկզբունքներով։ ԱԴ 133.3

Հիսուսի բեղմնավոր աշխատանքով լեցուն կյանքում չէին լինում անգործության պահեր, որոնք կարող էին դուռ բացել փորձության առաջ։ Չէին լինում աննպատակ անցկացված ժամեր, որ ուղի են հարթում արատավոր ընկերակցությունների ստեղծման համար։ Որքանով որ հնարավոր էր, Նա փակում էր դուռը փորձիչի առջև։ Ոչ շահը, ոչ հաճույքը, ոչ գովեստը, ոչ էլ պարսավանքը չէին կարող ստիպել Նրան, որ սխալ քայլ անի... ԱԴ 133.4

Նա չէր կամենում անկատար լինել անգամ Իր հյուսնական գործիքների գործածման մեջ։ Նրա ձեռքի գործը կատարյալ էր, ինչպես որ կատարյալ էր բնավորությունը։ Իր անձնական օրինակով Նա սովորեցնում էր, որ մենք պետք է աշխատասեր լինենք, որ ամեն գործ պիտի կատարենք ճշգրտորեն ու խնամքով, և որ նման աշխատանքը պատվավոր է։ Ձեռքերը օգտակար աշխատանքի հմտացնող վարժությունը, որը սովորեցնում է երիտասարդներին կրել կյանքի իրենց բաժին բեռը, ամրացնում է ֆիզիկական ուժերը և զարգացնում բոլոր ունակություններր։ ԱԴ 133.5

Աստված աշխատանքը նախատեսել է որպես օրհնություն, և միայն փութաջան աշխատողներն են կյանքում ուրախություն և պատիվ վայելում։ ԱԴ 133.6