Missing ԱԴ 138.1
Քրիստոսի ուժը աղոթքի մեջ էր... Մոռանալով աշխարհը՝ Նա առանձնանում էր պուրակներում կամ սարերում։ Մնում էր մե-նակ Իր Հոր հետ։ Ջերմեռանդ աղոթքով ներկայացնում էր Իր խնդրանք-ները՝ հոգու ողջ ուժով կառչելով Անսահմանի ձեռքից։ Երբ նոր ու մեծ փորձություններ էին սպասվում, Նա հեռանում էր ամայի սարերը ե ամբողջ գիշերը անցկացնում Իր երկնային Հորն աղոթելով։ ԱԴ 138.2
Քրիստոսը մեզ համար օրինակ է ամեն ինչում, և եթե Իր նման մենք էլ ջերմեռանդ ու համառ աղոթք մատուցենք Աստծուն Նրա անունով, Ով երբեք տեղի չտվեց սատանայի փորձություններին, որպեսզի ուժ ստա-նանք նենգթշնամու հնարքներին դիմադրելու համար,երբեք չենք հաղթվի նրա կողմից։ ԱԴ 138.3
Այս վերջին վտանգաշատ օրերին երիտասարդները ապահով կլինեն միայն այն դեպքում, երբ աստիճանաբար ավելի արթուն դառնան և ավելի շատ աղոթեն։ Այն երիտասարդները, որոնց Աստծո խոսքի ընթերցումր ե աղոթքը ուրախություն են պարգևում, անդադար կթարմանան՜ խմելով կյանքի աղբյուրից։ Նրանք կհասնեն բարոյական կատարելության և լայ-նախոհության այնպիսի բարձունքների, որ ուրիշները պատկերացնել անգամ չեն կարող։ Աստծո հետ հաղորդակցությունը բարի մտքեր, ազնիվ ձգտումներ, ճշմարտության մասին հատուկ պատկերացում և գործողու-թյունների վսեմ նպատակներ է շնորհում։ Այս կերպ Իր հետ կապ-վածներին Աստված համարում է Իր որդիներն ու դուստրերը։ Նրանք շարունակ դեպի վեր են ընթանում՝ ավելի հստակ պատկերացում կազ-մելով Աստծո և հավիտենականության մասին, մինչև որ Տերը նրանց դարձնում է լույսի և իմաստության աղբյուրներ աշխարհի համար... Աղոթքով ձեռք բերված ուժը պատրաստում է մեզ առօրյա պարտակա-նությունների կատարման համար։ ԱԴ 138.4
Աղոթքը մեծ ուժ ունի։ Մեր ոխերիմ թշնամին անվերջ ջանում է վշտաբեկ հոգուն հեռու պահել Աստծուց։ Ամենահասարակ սուրբի աղոթքը ավելի է սարսափեցնում սատանային, քան պետությունների և թագա-վորների հրահանգները։ ԱԴ 138.5