Missing ԱԴ 139.1
Քրիստոսը մարդկանց և հրեշտակների առաջ ներկայացնում էր երկնքի Աստծո բնավորությունը. Նա ցույց տվեց, որ ամբող-ջապես ապավինելով Աստծուն՝ մարդիկ կարող են պահել Նրա պատ-վիրանները և ապրել՝ Նրա օրենքը աչքի բիբի պես պահպանելով։ ԱԴ 139.2
Քրիստոսի օրինակը հեղինակավոր է Ադամի յուրաքանչյուր որդու և դստեր համար։ Նա իր կյանքով ներկայացրեց Աստծո օրենքը՝ օրինակ թողնելով այն բանի, թե հնազանդվելով բոլոր պատվիրաններին՝ մարդը ինչի կարող է հասնել։ Քրիստոսը և Իր կյանքը կատարյալ օրինակ է ողջ մարդկության համար, և բանականությամբ օժտված ամեն անձ պար-տավոր է գնալ Նրա հետքերով։ Նրա բնավորությունը մի չափանիշ է, որին յուրաքանչյուրը կարող է հասնել... ԱԴ 139.3
Ինչպե՞ս էր ապրում աշխարհի Փրկիչը։ Նա ոչ թե գոհացնում էր Իրեն, այլ փառավորում էր Աստծուն՝ Նրա պատկերով ստեղծված, սակայն ընկած մարդուն բարձրացնելով, գործելով Աստծո գործերը։ Խոսքով և գործով Նա ուղղում էր մարդկանց դեպի արդարության ճանապարհը՝ բացահայտելով Աստծո բնավորությունը և աշխարհին տալով կատարյալ բարոյականության չափանիշ։ Օրենքի երկու մեծ պատվիրաններն են, որ պիտի կանոնավորեն մարդու վարքը։ Սա էր այն դասը, որ Հիսուսը սովորեցնում էր խոսքով և գործով։ Նա ասաց ժողովրդին. «Սիրիր քո Տեր Աստծուն ամբողջ սրտով... և քո ընկերոջը, ինչպես քո անձը»։ Տեր Եհովան պահանջում է, որ մարդիկ ամենից ավելի սիրեն և երկրպագեն Իրեն։ ԱԴ 139.4
Թող մարդը համեմատի իր կյանքը Քրիստոսի կյանքի հետ... Թող ընդօրինակի Նրան, Ով ապրեց Եհովայի օրենքով և ասաց. «Ես իմ Հոր պատվիրանները պահեցի»։ Քրիստոսի հետևորդները միշտ կնայեն ազատության կատարյալ օրենքին և աստվածատուր շնորհի միջոցով կկերտեն իրենց բնավորությունները աստվածային պահանջների համե-մատ։ ԱԴ 139.5