Նա անիրավnւթյուն կրեց և չարչարվեց, բայց իր բերանը չբացեg, ինչպես մի ոչխար, որ մորթվելու Է տարվում, և ինչպես մի մnւնջ մաքի իր խուզողների առաջ, այնպես իր բերանը չբացեg։ Եսայա 53: 7: ԱԴ 144.1
Կա մարդկանց մի դասակարգ, որ զուրկ է ինքնավերահսկողությու—նից, որ չի սանձել իր բարկությունը կամ լեզուն։ Նրանցից ոմանք համոզված են, թե Քրիստոսի հետևորդներն են, սակայն իրականում այդպիսիք չեն։ Հիսուսը նման օրինակ չի թողել նրանց՛ Ոմանք ջղագրգիռ են, և երբ, ենթարկվելով սադրանքի, սկսում են կորցնել հսկողությունը իրենց խոսքերի կամ արարքների վրա, այնպես են հարբում բարկությու-նից, ինչպես գինեմոլը՝ խմիչքից։ Նրանք խելամիտ չեն, և նրանց համո-զելը դյուրին չէ։ Նրանք ողջամիտ չեն, նման պահերին ամբողջովին ընկնում են սատանայի ազդեցության տակ։ Ցասման այսօրինակ յուրա-քանչյուր դրսևորում տկարացնում է նյարդային համակարգը և սպառում բարոյական ուժերը՝ դժվարացնելով բարկության զսպումը։ ԱԴ 144.2
Այս մարդկանց միայն մեկ բան կարող է օգնել՝ կատարյալ ինքնա— վերահսկումը բոլոր պարագաներում։ Բարենպաստ պայմանների մեջ հայտնվելու ջանքերը, ուր «ես»—ը նեղության չի ենթարկվի, կարող են միառժամանակ հաջողվել, բայց սատանան գիտե՝ ինչպես գտնել այս թշվառ անձանց, և կրկին ու կրկին գրոհելու է նրանց թույլ կողմերի վրա։ Նրանք շարունակաբար նեղություն են կրելու, քանի դեռ այդքան շատ են մտածում «ես»—ի մասին։ Սակայն նրանց փրկելու միջոց կա։ Թող նրանք բախումներից ու անհանգստությունից փոթորկալից դարձած իրենց կյան— քր կապեն Քրիստոսի հետ, և այդժամ «ես»-ը այլևս չի ձգտի տիրապե-տության։ Նրանց հարկավոր է խոնարհվել՝ անկեղծորեն խոստովանելով. «Ես ճիշտ չէի։ Ներիր ինձ, խնդրում եմ։ Քանզի Տերն ասել է, որ արեգակը մայր չմտնի մեր բարկության վրա»։ Սա է հաղթելու միակ հուսայի ճա— նապարհը։ Շատերը... ոխ են պահում և լցվում վրեժխնդրությամբ և ատե-լությամբ։ Դիմադրե'ք այդ չար զգացումներին, և ձեր ընկերների հետ ունեցած ձեր հարաբերություններում տեղի կունենա մեծ փnփոխություն։ ԱԴ 144.3
Երբ «ես»—ր դադարում է պայքարել իշխանության համար, ու Սուրբ Հոգին ներգործում է սրտի վրա, ապա հոգին միանգամայն հանդարտ է դառնում, և այդժամ սիրտր արտացոլում է Աստծո պատկերը։ ԱԴ 144.4