ՈրովՀետև ես ձեզ օրինակ տվեցի, որ, ինչպես ես ձեզ արեցի, դուք ԷԼ անեք։ ՀnվՀաննես 13: 15: ԱԴ 145.1
Շատ ցավալի է, որ մեր օրերում մանուկներն ու երիտասարդները իրենց համարում են չափազանց զարգացած՝ ծնողների վերա-հսկողությանը ենթարկվելու համար։ Նրանց կարծես թվում է, թե ծնողնե-րին հնազանդվելը թուլություն է, իրենց օրինական անկախության զոհա-բերում։ Սակայն իրենք իրենց ղեկավարելու համար նրանք տատանվող ու անվճռական են։ Նրանց բարոյական ուժերը տկար են, հոգևոր զորու-թյունը՝ շատ սակավ։ Նրանք չափազանց թույլ են և հեշտությամբ են կուլ գնում փորձություններին այն պատճառով, որ օրինակ չեն վերցնում Քրիստոսի կյանքից։ ԱԴ 145.2
Աստվածային Փրկչի հետքերով քայլելու փոխարեն, նրանք համակ-վում են հպարտությամբ ու ինքնամեծարմամբ։ Հետևում են իրենց հակումներին և չսրբագործված մտքի դրդումներին։ ԱԴ 145.3
Քրիստոսը ակնթարթորեն տարբերում էր ճիշտը սխալից և մեղքը զննում Աստծո պատվերների լույսի ներքո՝ ներկայացնելով օրենքը որպես հայելի, որ լույս է սփռում սխալի վրա։ ճիշտը սխալից տարանջատելու այս մեծագույն ունակությունն էր, որ հաճախ գրգռում էր Քրիստոսի եղ-բայրների բարկությունը։ Սակայն Նրա խնդրանքներն ու աղաչանքները, դեմքի թախծոտ արտահայտությունը այնպիսի քնքուշ և անկեղծ սեր էին ճառագում նրանց նկատմամբ, որ նրանք ամաչում էին, որ փորձել էին շե-ղել Նրան արդարության ճիշտ ըմբռնումից և նվիրվածությունից։ ԱԴ 145.4
Աստված ունենալու է բարի գործերին նախանձախնդիր մի ժողովուրդ, որն անսասան կանգնելու է այս այլասերված դարի ապականության դեմ։ ժողովուրդ, որն այնքան ամուր է կառչելու աստվածային զորությանը, որ անառիկ է լինելու ցանկացած փորձության համար։ Չար րն— կերակցությունները ջանալու են գայթակղությունների միջոցով ազդել նրանց զգացմունքների վրա և ապականել միտքը, սակայն նրանք այնքան սերտ կապի մեջ են լինելու Աստծո և հրեշտակների հետ, որ թվալու է, թե ոչ տեսնում են, ոչ էլ՝ լսում։ Երիտասարդները կարող են այնքան ամուր սկզբունքների տեր լինել, որ սատանայի ամենազորեղ գայթակ-ղություններն անգամ չշեղեն նրանց հավատարմության ճանապարհից։ ԱԴ 145.5