Հիսուս պատասխանեց, «Իմթադավորությունը այս աշխարՀիg չէ. եթե իմ թագավորությունը այս աշխարՀքիg լիներ, իմ՝ ծառաները կռիվ կանեին, որ չմատնվեմ՝ Հրեաների ձեռքը, բայց, Հիմա իմ՝ թագավորությունը այստեղիg չէ։ ՀովՀաննես 18:36: ԱԴ 148.1
Այսօր կրոնական աշխարհում կան շատերը, որոնց թվում է, թե իրենք գործում են հանուն Քրիստոսի թագավորության հաս-տատման՝ որպես երկրավոր և ժամանակավոր տիրություն։ Նրանք ուզում են մեր Տիրոջը դարձնել այս աշխարհի թագավորությունների, արքունիք-ների, օրենսդիր մարմինների, պալատների և առևտրի հրապարակների ղեկավարը։ Հույս ունեն, թե Նա պիտի ղեկավարի պետական օրենքների միջոցով, որոնց իրագործումը վերահսկվում է մարդկային հեղինակությամբ։ Քանի որ Քրիստոսը անձամբ ներկա չէ այստեղ, նրանք վճռում են գործել Նրա փոխարեն։ Նման թագավորության հիմնումը Քրիստոսի օրոք ապրող հրեաների երազանքն էր։ Սակայն Նա ասաց. «Իմ թագավորությունը այս աշխարհից չէ»։ Նա մտադիր չէր բազմել երկրային գահին։ ԱԴ 148.2
Այն կառավարությունը, որի ներքո ապրում էր Հիսուսը, ապականված ու բռնապետական էր, ամենուր իշխանության չարաշահումներ էին հանդիպում՝ շորթում, անհանդուրժողականություն, սոսկալի դաժանություն։ Սակայն Փրկիչը ոչ մի քաղաքական բարեփոխում չձեռնարկեց։ Նա չէր պախարակում իր ազգի հանդեպ ցուցաբերված անգութ վերաբերմունքը, ոչ էլ դատապարտում էր ազգի թշնամիներին։ Ոտնձգություն չէր անում իշխանավորների լիազորությունների նկատմամբ։ Նա, որ օրինակ է մեզ համար, հեռու էր մնում երկրային կառավարություններից։ Եվ ոչ թե այն պատճառով, որ անտարբեր էր մարդկային վշտի հանդեպ, այլ որովհետև մարդկանց կողմից ձեռնարկվող լոկ արտաքին միջոցները չէին կարող օգնել։ Բուժամիջոցը ազդեցիկ է այն դեպքում, երբ տրվում է յուրաքանչյուրին անհատապես և վերածնում սիրտը։ ԱԴ 148.3
Դատարանների, տիեզերաժողովների, օրենսդիր մարմինների որոշ— մամբ, կամ այս աշխարհի մեծ մարդկանց հովանավորությամբ չէ, որ Քրիստոսի թագավորությունը հաստատվում է, այլ Սուրբ Հոգու ներգործությամբ մարդկության մեջ Քրիստոսի բնությունը արմատավորելու միջոցով։ «Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծո որդիներ, նրանց, որոնք իր անվանը հավատում են»։ ԱԴ 148.4