Հնձանը ես մենակ եմ կոխել և ժողովnւրդներից մեկը չկար քնձ Հետ։ Եսայա 63:3: ԱԴ 147.1
Ինչպիսի՜ նեցուկ կարող էին հանդիսանալ Քրիստոսի համար Իր երկրավոր ազգականները, եթե նրանք հավատային Նրան՝ որպես երկնքից ուղարկված մեկի, և համագործակցեին Իրեն Աստծո գործում։ Նրանց անհավատությունը վշտալի էր դարձնում Հիսուսի երկրային կյանքը։ Այն էլ ավելի դառնացրեց այն տառապանքի բաժակը, որ Նա խմեց հանուն մեզ։ Իրենց սահմանափակ մտքով նրանք չէին կարողանում հասկանալ Նրա առաքելության իմաստը, և հետևաբար, անկարող էին կա—րեկցել Նրան Իր փորձությունների մեջ։ Նրանց կոպիտ, անխոհեմ բառերը ցույց էին տալիս, որ նրանք ճիշտ պատկերացում չունեն Նրա բնավորու-թյան մասին, և չեն տեսնում, որ մարդկայինին միախառնված է աստվածա-յինը։ Նրանք հաճախ նկատում էին, որ Նա կշտացած է, սակայն մխիթա-րելու փոխարեն իրենց հոգով ու խոսքերով միայն խոցում էին Նրա սիրտը։ ԱԴ 147.2
Այս ամենը փշոտ էր դարձնում Նրա ճանապարհի։ Քրիստոսին մեծ ցավ էր պատճառում այն, որ Իրեն սխալ են հասկանում Իր իսկ տանը, որ Նա թեթևություն էր զգում, երբ գնում էր այլ տեղ, ուր իրավիճակն այդպիսին չէր։ Հաճախ Նա սփոփանք էր գտնում լոկ միայնության մեջ՝ Իր երկնային Հոր հետ շփվելիս։ ԱԴ 147.3
Նրանք, ովքեր կոչված են տառապանք կրելու հանուն Քրիստոսի, ում սխալ են հասկանում և չեն վստահում անգամ իրենց ընտանիքներում, կարող են մխիթարվել՝ հիշելով, որ Հիսուսը անցել է այդ նույն ճանապարհը։ Նա խոր կարեկցանք է տածում այդպիսիների հանդեպ։ Պատվիրում է, որ ընկերանան Իր հետ և Իր նման մխիթարություն գտնեն Հոր հետ հաղորդակցվելու մեջ։ Նրանք, որոնք ընդունում են Քրիստոսին որպես անձնական Փրկիչ, որբ չեն մնա, միայնակ չեն թողնվի կյանքի դժվարությունների մեջ։ Նա ընդունում է նրանց որպես երկնային ընտանիքի անդամներ, առաջարկում է, որ Իր Հորը իրենք էլ Հայր անվանեն։ Նրանք Իր կրտսեր եղբայրներն են՝ թանկ Աստծո համար, կապված Նրա հետ ամենաքնքուշ և ամուր կապերով։ Նրա գորովանքը մեծ է մեր նկատմամբ, մեծ է և այն գորովանքից, որ մեր նկատմամբ տածում են մեր ծնողները, երբ մենք անօգնական ենք. որքա՜ն աստվածայինը վեր է մարդկայինից։ ԱԴ 147.4