Go to full page →

ՀՈԳԻՆ ԲԱՐԵԽՈՍՈՒՄ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀՈՒՆՎԱՐ 19 YRPArm 25

Եվ սրտերը քննողը գիտի, թե ինչ է Հոգու խորհուրդը. Որովհետև Աստծուն վայելած կերպով սուրբերի համար բարեխոսում է։ Հռոմեացիս 8.27: YRPArm 25.1

Մենք ունենք Աստծուն մոտենալու միայն մեկ ճանապարհ: Մեր աղոթքները կարող են Նրան հասնել միայն մեկ անունով’ մեր Փաստաբան Տեր Հիսուսի անունով: Նրա Հոգին է ոգեշնչում մեր ապաշխարությունը: Ոչ մի օտար կրակ չպետք է օգտագործվեր բուրվառներում, որոնք օրորվում էին Աստծո առաջ սրբարանում: Տերն Ինքը պետք է մեր սրտերում վառի բոցավառվող ցանկությունը, եթե մեր աղոթքներն ընդունելի են Իր համար: Մեր ներսում գտնվող Սուրբ Հոգին պետք է բարեխոսի մեզ համար անբարբառ հառաչանքով: YRPArm 25.2

Խնդրվելիք բաների խորը կարիքն ու մեր մեծագույն ցանկությունը պետք է բնորոշեն մեր աղոթքները, այլապես դրանք չեն լսվի: Բայց մենք չպետք է վհատվենք և դադարեցնենք մեր աղոթքները, եթե նույնիսկ պա-տասխանը միանգամից չենք ստանում: «...երկնքի արքայությունն ուժով է առնվում, և ուժովները հափշտակում են նրան» (Մատթեոս 11.12): Ուժն այստեղ նշանակում է սուրբ համառություն, ինչպիսին ցուցաբերեց Հակոբը: Մենք չպետք է շտապենք կամ անհանգստանանք, այլ հանդարտ և համառորեն պետք է դնենք մեր խնդրանքները շնորհի գահի առաջ: Մեր աշխատանքն է խոնարհեցնել մեր հոգիներն Աստծո առաջ, խոստովանել մեր մեղքերը և հավատով մոտենալ Աստծուն: Տերը պատասխանեց Դանիելի աղոթքին, ոչ թե որպեսզի Դանիելը դրանով փառավորվեր, այլ որպեսզի օրհնությունն արտացոլեր Աստծո փառքը: Աստծո ծրագիրն է բացահայտել Իրեն Իր կանխատեսության և Իր շնորհի միջոցով: Մեր աղոթքների թեման պետք է լինի Աստծո, ոչ թե մեր փառքը: YRPArm 25.3

Երբ մենք ինքներս մեզ թույլ, տգետ և անօգնական ենք համարում, ինչ-պիսին որ իրականում կանք, պետք է գանք Աստծո առաջ որպես խոնարհ ողորմություն խնդրողներ: Աստծո և Քրիստոսի մասին անտեղյակությունն է, որ սրտերը հպարտ և ինքնարդարացնող է դարձնում: Այն անսխալ նշա-նը, որ մարդն Աստծուն չի ճանաչում, երևում է նրանում, որ ինքն իրեն հրաշալի կամ լավ մարդ է համարում: Սրտում տեղ գտած հպարտությունը միշտ ուղեկցվում է Աստծո մասին անտեղյակությամբ: Աստծո լույսն է, որ բացահայտում է մեր խավարն ու ողորմելիությունը: Երբ աստվածային փառքը բացահայտվեց Դանիելին, նա բացականչեց. «Եվ ես մենակ մնացի և տեսա այս մեծ տեսիլքը, և ինձանում զորություն չմնաց, և իմ վայել-չությունը փոխվեց ապականության, և ես էլ ուժ չունեցա” (Դանիել 10.8): Երբ որ խոնարհ որոնողը տեսնում է Աստծուն այնպես, ինչպես Նա կա, հենց այդ պահին էլ նա իր մասին կունենա այն նույն տեսակետը, ինչ ուներ Դանիելն իր մասին: Հոգին այլևս չի ունենա ունայնության ձգտումներ, այլ կխաղաղվի Աստծո սրբության և Նրա պահանջների արդարացիության խորը զգացողությամբ: Ռևյու ընդ Հերալդ, 1897թ. փետրվարի 9: YRPArm 25.4