Go to full page →

ՀՈԳԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ Է ՄԵԶ ԱՍՏԾՈ ԶԱՎԱԿՆԵՐ ԴԱՌՆԱԼ ՀՈՒՆՎԱՐ 20 YRPArm 26

Որովհետև ովքեր որ Աստծո Հոգովն են վարվում, նրանք Աստծո որդիք են։ Հռոմեացիս 8.14: YRPArm 26.1

Քրիստոսը կանգնեց մարդկանց մեջ որպես Աստծո Պատգամախոս: Նա խոսում էր իշխանություն ունեցողի պես’ դիմելով մարդկանց խիստ բառերով և պահանջելով անվերապահ հավատ և հնազանդություն: Մենք’ որպես ժողովուրդ, մեր հավատը հիմնել ենք Նրա Խոսքում ներկայացված սկզբունքների վրա: Մենք ինքներս մեզ խոստացել ենք, որ մեր սիրտն ու հոգին կհնազանդեցնենք կենդանի Խոսքին և կհետևենք «Այսպես է ասում Տերը» խոսքերին: YRPArm 26.2

Մեր բոլոր ներկա և ապագա հույսերը կախված են Քրիստոսի և Աստծո հետ մեր մտերմությունից: Պողոս առաքյալը խիստ բառեր է ասում այս կապակցությամբ մեր հավատը հաստատելու համար: Նրանց, ովքեր առաջնորդվում են Աստծո Հոգով, ում սրտերում ապրում է Քրիստոսի շնորհը, նա հայտարարում է. «Նույն Ինքը’ Հոգին, վկայություն է տալիս մեր հոգու հետ, որ մենք Աստծո որդիք ենք: Եվ եթե որդիք’ ապա ժառանգներ էլ, Աստծո ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որ եթե Նրա չարչարանքներին կցորդ ենք’ փառքին էլ մասնակից լինենք» (Հռոմեացիս 8.16, 17): «Որովհետև դուք ծառայության հոգի չառաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգի առաք, որով աղաղակում ենք’ Աբբա, Հայր» (համար 15): YRPArm 26.3

Քրիստոսը մեզ կանչում է դուրս գալ և առանձնանալ աշխարհից: Մենք կանչված ենք սուրբ կյանք ապրելու, մեր սրտերը շարունակաբար դարձի պետք է գան դեպի Աստված, մեր կյանքում պետք է մշտապես ներկա լինի Սուրբ Հոգին: Քրիստոսին ճշմարտապես հավատացող յուրաքանչյուր ոք կբացահայտի, որ Նրա սիրո շնորհը սրտում է: Այնտեղ, ուր ժամանակին կար օտարացում Աստծուց, կլինի համագործակցություն Նրա հետ, ուր մի ժամանակ մարմնական բնությունն էր դրսևորվում, հնարավոր կլինի տեսնել աստվածային հատկանիշներ: YRPArm 26.4

Նրա ժողովուրդը պետք է դառնա Աստծուն և Նրա կամքը մշտապես փնտրող արդարության գործիչ: Դա նրանց կատարյալ կդարձնի Քրիս-տոսում: Հրեշտակներին, մարդկանց և չընկած աշխարհներին նրանք պետք է ցույց տան, որ իրենց կյանքը համապատասխանում է Աստծո կամքին, որ իրենք Նրա արքայության հավատարիմ կողմակիցներ են: Սուրբ Հոգին, Ով բնակվում է նրանց սրտում հավատով, նրանց կդարձնի Քրիստոսի և միմյանց ընկերները ու կբերի նրանց սրտերին սրբության թանկագին պտուղները: Ռևյու ընդ Հերալդ, 1909թ. օգոստոսի 19: YRPArm 26.5