Go to full page →

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԼՈՒՐԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԼԵԶՎՈՎ ՕԳՈՍՏՈՍ 4 YRPArm 230

Շատ մասերով և շատ կերպերով Աստված առաջուց խոսելով մեր հայրերի հետ մարգարեների միջոցով, այս վերջի օրերում խոսեց մեզ հետ Որդով, Ում ամեն բանի ժառանգ դրեց, Ումով աշխարհքն էլ արեց: Եբրայեցիս 1.1, 2: YRPArm 230.1

Աստվածաշունչը մեզ չի տրվել վեհապանծ գերմարդկային լեզվով: Հիսուսը մարդուն հասնելու համար մարդեղություն հագավ: Աստվածա-շունչը պետք է տրվեր մարդկային լեզվով: Մարդկային ամեն բան ան-կատար է: Նույն բառով տարբեր իմաստներ են արտահայտվում, չկա մեկ բառ յուրաքանչյուր հստակ գաղափարի համար: Աստվածաշունչը տրվել է գործնական նպատակների համար: YRPArm 230.2

Մտքի կնիքները տարբեր են: Արտահայտություններն ու պնդումները բոլորը նույն կերպ չեն հասկանում: Ոմանք ընկալում են Սուրբ Գրքի պնդումներն իրենց յուրահատուկ մտքին և դեպքին հարմար: Կանխակալ կարծիքը, նախապաշարմունքը և կիրքը ուժգին ազդեցություն են ունենում ընկալման խավարման վրա և շփոթեցնում են միտքը նույնիսկ Սուրբ Գրքի խոսքերը կարդալիս: YRPArm 230.3

Աստվածաշունչը գրվել է ներշնչված մարդկանց կողմից, սակայն այն Աստծո մտքի և արտահայտության ձևը չէ: Այն մարդկային արտահայտչաձևն է: Աստված՝ որպես գրող, ներկայացված չէ: Մարդիկ հաճախ կասեն, որ նման արտահայտությունն Աստծունը չէ: Սակայն Աստված չի ներկայացրել Իրեն Աստվածաշնչի բառերում, տրամաբանության, ճար-տասանության մեջ, դատաստաններում: Աստվածաշնչի գրողներն Աստծո դպիրներն էին, ոչ թե Նրա գրիչը: Նայե'ք տարբեր գրողների: YRPArm 230.4

Աստվածաշնչի բառերը չեն, որ ներշնչված են, այլ մարդիկ: Ներգործու-թյունն ազդում է ոչ թե մարդու խոսքի կամ նրա արտահայտության վրա, այլ հենց մարդու վրա, ով Սուրբ Հոգու ազդեցությամբ լցվում է մտքերով: Սակայն բառերն ստանում են անհատական մտքի կնիքը: Աստվածային միտքը տարածվում է: Աստվածային միտքն ու կամքը համախմբվում են մարդկային մտքի և կամքի հետ. այսպիսով մարդու արտաբերումներն Աստծո Խոսքն են: Ընտիր լուրեր 1.20, 21: YRPArm 230.5