Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԼՈՒՐԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԼԵԶՎՈՎ ՕԳՈՍՏՈՍ 4

    Շատ մասերով և շատ կերպերով Աստված առաջուց խոսելով մեր հայրերի հետ մարգարեների միջոցով, այս վերջի օրերում խոսեց մեզ հետ Որդով, Ում ամեն բանի ժառանգ դրեց, Ումով աշխարհքն էլ արեց: Եբրայեցիս 1.1, 2:YRPArm 230.1

    Աստվածաշունչը մեզ չի տրվել վեհապանծ գերմարդկային լեզվով: Հիսուսը մարդուն հասնելու համար մարդեղություն հագավ: Աստվածա-շունչը պետք է տրվեր մարդկային լեզվով: Մարդկային ամեն բան ան-կատար է: Նույն բառով տարբեր իմաստներ են արտահայտվում, չկա մեկ բառ յուրաքանչյուր հստակ գաղափարի համար: Աստվածաշունչը տրվել է գործնական նպատակների համար:YRPArm 230.2

    Մտքի կնիքները տարբեր են: Արտահայտություններն ու պնդումները բոլորը նույն կերպ չեն հասկանում: Ոմանք ընկալում են Սուրբ Գրքի պնդումներն իրենց յուրահատուկ մտքին և դեպքին հարմար: Կանխակալ կարծիքը, նախապաշարմունքը և կիրքը ուժգին ազդեցություն են ունենում ընկալման խավարման վրա և շփոթեցնում են միտքը նույնիսկ Սուրբ Գրքի խոսքերը կարդալիս:YRPArm 230.3

    Աստվածաշունչը գրվել է ներշնչված մարդկանց կողմից, սակայն այն Աստծո մտքի և արտահայտության ձևը չէ: Այն մարդկային արտահայտչաձևն է: Աստված՝ որպես գրող, ներկայացված չէ: Մարդիկ հաճախ կասեն, որ նման արտահայտությունն Աստծունը չէ: Սակայն Աստված չի ներկայացրել Իրեն Աստվածաշնչի բառերում, տրամաբանության, ճար-տասանության մեջ, դատաստաններում: Աստվածաշնչի գրողներն Աստծո դպիրներն էին, ոչ թե Նրա գրիչը: Նայե'ք տարբեր գրողների:YRPArm 230.4

    Աստվածաշնչի բառերը չեն, որ ներշնչված են, այլ մարդիկ: Ներգործու-թյունն ազդում է ոչ թե մարդու խոսքի կամ նրա արտահայտության վրա, այլ հենց մարդու վրա, ով Սուրբ Հոգու ազդեցությամբ լցվում է մտքերով: Սակայն բառերն ստանում են անհատական մտքի կնիքը: Աստվածային միտքը տարածվում է: Աստվածային միտքն ու կամքը համախմբվում են մարդկային մտքի և կամքի հետ. այսպիսով մարդու արտաբերումներն Աստծո Խոսքն են: Ընտիր լուրեր 1.20, 21:YRPArm 230.5