Go to full page →

ԱՌՈՂՋ ՍՆՆԴԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՕԳՈՍՏՈՍ 23 YRPArm 249

Եվ երբ որ իրիկուն եղավ, աշակերտները Նրա մոտ եկան և ասացին. Տեղս անապատ է, և ժամանակն արդեն անցել է, ժողովուրդներն արձակիր, որ գնան գյուղերն իրենց համար կերակուր առնեն: Հիսուսն էլ ասաց նրանց. Պետք չէ, որ գնան, դուք տվեք նրանց ուտել: Մատթեոս 14.15, 16: YRPArm 249.1

Ես ունեմ ջերմեռանդ բառեր նրանց համար, ովքեր կզբաղվեն առողջ սննդի գործով: Ամբողջովին նոր մոտեցում պետք է ցուցաբերվի սննդի խանութների, ռեստորանների և այն բոլոր բաժինների գործին, որտեղ արտադրվում են մեր ապրանքները: Այս գործը պետք է առաջ տարվի որպես Ավետարանի լուսավորչության միջոց նրանց համար, ովքեր իրենց չեն հանձնել Տիրոջը: Նրանք, ովքեր զբաղվում են այս սննդակարգով, ամեն օր Նրա խորհրդի կարիքն ունեն, Ով կերակուր ստեղծեց հինգ հազար քաղցած մարդու համար: Մեր սննդի խանութների և ռեստորանների աշխատանքը պետք է իրականացվի այնպես, որ ֆինանսական կորուստ չգրանցվի: Մենք չպետք է մոռանանք, որ գործի այս տեսանկյունը պետք է ապրի: Բոլոր այլասերող ազդեցությունները պետք է հեռացվեն դրանից: YRPArm 249.2

Մենք պետք է հաղթանակող կողմում լինենք: Սակայն այս գործն առաջ տանելու օգուտը ո՞րն է, եթե մենք ստիպված ենք զոհել Աստծո արդարության, ողորմության և սիրո սկզբունքները: Ո՞րն է այն առաջ տանելու օգուտը, եթե դրա ազդեցությամբ ոչ մի հոգի չի լուսավորվում և չի կառչում Խոսքին’ այսինքն իրենց հոգևոր սննդին: Նրանց, ովքեր կապված են այս գործի հետ, կոչ է արվում հրավիրել այն մարդկանց ուշադրությունը երկնային ծագման ճշմարտությունների վրա, ում հետ նրանք կապի մեջ են մտնում: YRPArm 249.3

Առողջ սննդակարգի վրա պետք է նշանակվեն մարդիկ, ովքեր լավ պատրաստված են խոսելու ժամանակին թե ժամանակից դուրս, և ովքեր ունակ են լուսավորելու կանանց և տղամարդկանց մտքերը ճշմարտության վերաբերյալ: Հատուկ իմաստություն է անհրաժեշտ հասկանալու’ երբ խոսել և երբ լռել: Թող յուրաքանչյուր աշխատող շատ աղոթի հոգևոր ընկալունակության համար: Առողջ սննդակարգի ծառայություն, 89: YRPArm 249.4