Go to full page →

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՈՍՏՈՍ 24 YRPArm 250

Բարի գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն և կա-րոտներին հաղորդող լինեն: Իրենց անձերի համար բարի հիմ գանձեն հանդերձյալի համար, որ հավիտենական կյանք ձեռք բերեն: Ա Տիմոթեոս 6.18, 19: YRPArm 250.1

Քրիստոսի եկեղեցու առաքելությունը կործանվող մեղավորներին փրկելն է: Այն պետք է մարդկանց իմացնի Աստծո սիրո մասին և այդ սիրո ազդեցությամբ շահի նրանց Քրիստոսի համար: Այս ժամանակների ճշմարտությունը պետք է տարվի երկրի ամենախավար անկյունները, և այս աշխատանքը պետք է սկսվի տնից: YRPArm 250.2

Քրիստոսի հետևորդները չպետք է եսասիրական կյանք ապրեն, այլ աշխատեն Նրա հետ ներդաշնակության մեջ՝ Քրիստոսի Հոգով լցված: Նա Իր ժողովրդին դրամահավաքի ծրագիր է տվել, որն արդյունավետ կդարձնի ձեռնարկության ինքնաֆինանսավորումը: Աստծո կողմից սահմանված տասանորդի համակարգը գեղեցիկ է իր պարզությամբ և հավասարությամբ: Բոլորը կարող են հիմնվել դրա վրա հավատով և քաջությամբ, քանի որ այն աստվածային ծագում ունի: Դրանում են հա-մախմբված պարզությունն ու օգտակարությունը, և այն չի պահանջում գիտության խորություն՝ հասկանալու և գործադրելու համար: YRPArm 250.3

Բոլորը կարող են զգալ, որ կարող են մասնակցել փրկության թանկագին ծրագրի առաջընթացին: Յուրաքանչյուր տղամարդ, կին և երիտասարդ կարող է դառնալ Աստծո գանձապետը, և աշխարհին վերջին նախազգուշացման լուրը հնչեցնելու մեծագույն աշխատանքն առաջ տանելու միջոցների պակաս չի լինի: YRPArm 250.4

Գանձարանը լիքը կլինի, եթե բոլորը որդեգրեն այս համակարգը, և ներդնողները ոչ ոքի աղքատ չեն թողնի: Կատարված ամեն մի ներդրումով նրանք կդառնան ավելի նվիրված ներկայիս ճշմարտության գործին՝ «իրենց անձերի համար բարի հիմ գանձեն հանդերձյալի համար, որ հա-վիտենական կյանք ձեռք բերեն” (Ա Տիմոթեոս 6.19): YRPArm 250.5

Եթե յուրաքանչյուր անհատ որդեգրեր համակարգված բարեգոր-ծության ծրագիրը և լիովին առաջ տաներ, գանձարանում մշտական աճ կնկատվեր: Եկամուտը, նման հաստատուն հոսանքի, կներհոսեր մշտապես մատակարարվող բարեգործության վարար աղբյուրներից: Արևելյան Միչիգանի դրոշ, Հունվար 18, 1905 YRPArm 250.6