Go to full page →

ՀՈՎՍԻԱ ԵՎ ՈՂԴԱ ՍեՊՏեՄԲեՐ 16 YRPArm 274

Գնացեք հարցրեք Տիրոջը ինձ համար, ժողովրդի համար և բոլոր Հուդայի համար այս գտնված գրքի խոսքերի համեմատ, որովհետև մեծ է Տիրոջ բարկությունը, որ բորբոքվել է մեզ դեմ, նրա համար, որ մեր հայրերը չեն լսել այս գրքի խոսքերը, որ կատարեն բոլոր մեր մասին գրվածը: Դ Թագավորաց 22.13: YRPArm 274.1

Հովսիան իր վաղ երիտասարդությունից ձգտում էր օգուտ քաղել թա-գավորի իր դիրքից՝ վեհացնելու Աստծո սուրբ օրենքը: Եվ այժմ, երբ Սափան դպիրը կարդում էր նրա համար օրենքի գրքից, թագավորն այս հա-տորում գիտության գանձ, հզոր դաշնակից նկատեց բարեփոխության գործում, ինչն ինքն այդքան շատ էր ցանկանում երկրում կատարված տեսնել: Նա վճռեց քայլել դրա խորհուրդների լույսի ներքո, ինչպես նաև անել իր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ իր ժողովրդին ծանոթացնելու դրա դասերին և հնարավորության դեպքում նրանց մեջ սեր ու ակնածանք սերմանելու երկնքի օրենքի նկատմամբ: YRPArm 274.2

Սակայն հնարավո՞ր էր արդյոք իրականացնել անհրաժեշտ բարե-փոխությունը: Այն ամենը, ինչ նա կարող էր հասկանալ իր առջև դրված հատորը կարդալուց, այն էր, որ Իսրայելը գրեթե անցել է աստվածային հանդուրժողականության սահմանը, և շուտով Աստված կբարձրանա պատժելու նրանց, ովքեր անարգել են Իր անունը: Աստծո զայրույթն արդեն բորբոքվել էր ժողովրդի դեմ: Վշտից ու սարսափից ճնշված՝ Հովսիան պատռեց իր հանդերձները, հոգու տառապանքով ծնկի եկավ Աստծո առաջ՝ թողություն փնտրելով անզեղջ ազգի մեղքերի համար: YRPArm 274.3

Այդ ժամանակ Երուսաղեմում՝ տաճարի մոտ, ապրում էր Ողդա մար-գարեուհին: Թագավորի՝ վատ կանխազգացումով լի միտքը դարձավ դեպի նա, և նա վճռեց Տիրոջից Իր ընտրած լրաբերի միջոցով հարցնել՝ իմանալու համար, եթե հնարավոր է, թե արդյո՞ք իր ուժերի սահմաններում որևէ կերպ կկարողանա փրկել այժմ կործանման եզրին գտնվող մեղավոր Հուդան: YRPArm 274.4

Իրավիճակի լրջությունն ու մարգարեուհու հանդեպ տածած նրա հարգանքը ստիպեցին նրան ընտրել իր թագավորության առաջին մարդ-կանց՝ որպես նրա մոտ ուղարկված լրաբերներ: «Գնացեք, - նա նրանց խնդրեց, - հարցրեք Տիրոջը ինձ համար, ժողովրդի համար և բոլոր Հուդայի համար այս գտնված գրքի խոսքերի համեմատ, որովհետև մեծ է Տիրոջ բարկությունը, որ բորբոքվել է մեզ դեմ, նրա համար որ մեր հայրերը չեն լսել այս գրքի խոսքերը, որ կատարեն բոլոր մեր մասին գրվածը”: Ռևյու ընդ Հերալդ, 1915թ. հուլիսի 22: YRPArm 274.5