Go to full page →

ԴԱՆԻԵԼ ՍեՊՏեՄԲեՐ 17 YRPArm 275

Այն ժամանակ թագավորը մեծացրեց Դանիելին և շատ մեծ պարգևներ տվեց նրան, և նրան իշխան դրեց Բաբելոնի բոլոր գավառի վրա, և Բաբելոնի բոլոր իմաստունների վրա’ գլխավոր իշխան։ Դանիել 2.48: YRPArm 275.1

Քրիստոսին դավանելը շատ ավելին է նշանակում, քան հասարակական հանդիպումներում վկայություն տալը: Դանիելը հավատացյալների համար օրինակ է, թե ինչ է նշանակում դավանել Քրիստոսին: Նա զբաղեցնում էր վարչապետի պատասխանատու պաշտոնը Բաբելոնի տերությունում, և պալատական բարձր դիրքեր զբաղեցնող մարդկանց մեջ կային այնպիսիները, ովքեր նախանձում էին Դանիելին և ցանկանում էին նրա դեմ ինչ-որ բան գտնել, որպեսզի թագավորի առաջին նրա վրա մեղադրանք կարողանային բերել: Սակայն նա հավատարիմ պետական գործիչ էր, և նրանք չէին կարողանում ոչ մի թերություն գտնել նրա բնավորության կամ կենսակերպի մեջ: YRPArm 275.2

«Այն ժամանակ այս մարդիկ ասացին թե’ Մենք Դանիելի դեմ բնավ մի պատճառ չենք գտնելու, այլ նրա վրա կգտնենք Աստծո օրենքի կողմից» (Դանիել 6.5): Այդպես նրանք համաձայնության եկան խնդրել թագավորից հրապարակել մի հրաման, ըստ որի, բացի թագավորից, ոչ ոք ոչ մի աստծուց կամ մարդուց որևէ բան խնդրելու իրավունք չուներ երեսուն օր շարունակ, և եթե ինչ-որ մեկը չհնազանդվեր այս հրամանին, պետք է գցվեր առյուծների գուբը: YRPArm 275.3

Բայց արդյո՞ք Դանիելը դադարեց աղոթել, երբ այդ հրամանն ուժի մեջ մտավ: Ո՜չ, դա հենց այն ժամանակն էր, որ նա աղոթքի կարիք ուներ: «Եվ երբ որ Դանիելն իմացավ, թե հրովարտակը ստորագրվեց, գնաց իր տունը, և իր պատուհանները բաց էին վերնատանը դեպի Երուսաղեմ, և օրը երեք անգամ նա ծնկի վրա էր գալիս և աղոթք էր անում և գովաբանում էր իր Աստծուն, ըստ որում նա սրանից առաջ այսպես էր անում”, Դանիելը չէր փորձում թաքցնել առ Աստված ունեցած իր հավատարմությունը: Նա մտքում չէր աղոթում, այլ բարձրաձայն իր սրտի խոսքն էր հղում երկինք: YRPArm 275.4

Մենք պետք է իմանանք, որ եթե մեր կյանքը պահվի Աստծո մեջ Քրիս-տոսի հետ, հավատի պատճառով փորձության մեջ ընկնելիս Հիսուսը մեզ հետ կլինի: Երբ ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների մոտ տարվենք մեր հավատի համար պատասխան տալու, Սուրբ Հոգին կպայծառացնի մեր ընկալումը, և մենք ունակ կլինենք վկայություն տալ Աստծո փառքի համար: Եվ եթե մենք կանչված ենք տառապելու Քրիստոսի համար, պետք է կարողանանք գնալ բանտ’ վստահելով Նրան, ինչպես փոքր երեխան է վստահում իր ծնողներին: Այժմ առ Աստված հավատը զարգացնելու ժամանակն է: Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. մայիսի 3: YRPArm 275.5