Go to full page →

ՀԻՄՆԱՎՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ հոկտեմբեր 3 YRPArm 292

Ապա լցրեք իմ ուրախությունը, որ նույն միտքն ունենաք, նույն սերն ունենալով, միաշունչ միևնույնը խորհեք։ Փիլիպպեցիս 2.2: YRPArm 292.1

Եկել է հիմնավոր բարեփոխում իրականացնելու ժամանակը: Երբ այս բարեփոխումն սկսվի, աղոթքի հոգին կխթանի յուրաքանչյուր հա-վատացյալի և եկեղեցուց կհեռացնի տարաձայնությունների և վեճերի հոգին: Նրանք, ովքեր չեն ապրել քրիստոնեական ընկերության մեջ, կմոտենան մեկը մյուսին: Ճիշտ տեղում աշխատող մեկը կառաջնորդի մյուսին միաբանվել իր հետ միջնորդություն կատարելու Սուրբ Հոգու հայտնության համար: Շփոթություն չի լինի, որովհետև ամեն ինչ ներ-դաշնակ կլինի Հոգու մտքի հետ: Հավատավորին իր նմանից բաժանող արգելքները կփշրվեն, և Աստծո ծառաները կխոսեն միևնույն բաները: Տերը կհամագործակցի Իր ծառաների հետ: Բոլորը հասկանալով կաղոթեն Հիսուսի’ իրենց սովորեցրած աղոթքը. «Գա Քո արքայությունը, լինի Քո կամքն ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա” (Մատթեոս 6.10): YRPArm 292.2

Երբ լսում եմ շաբաթ առ շաբաթ տեղի ունեցող սարսափելի աղետների մասին, ինքս ինձ հարց եմ տալիս. «Ի՞նչ է այս ամենը նշանակում»: Կարճ հաջորդականությամբ ամենասարսափելի հիվանդությունները հետևում են իրար: Ինչքան հաճախ ենք մենք լսում երկրաշարժերի և փոթորիկների, կրակի և ջրհեղեղների կործանարար ազդեցության մասին, որոնք կյանքերի և ունեցվածքի մեծ կորուստ են հարուցում: Արտաքուստ այս աղետները թվացյալ անկազմակերպ, անկանոն ուժերի քմահաճ պոռթկումներ են, սակայն նրանցում կարելի է կարդալ Աստծո մտադրությունը: Դրանք մեկն են այն միջոցներից, որոնցով Նա փորձում է տղամարդկանց և կանանց մեջ արթնացնել վտանգի մեջ լինելու զգացողությունը: YRPArm 292.3

Քրիստոսի գալուստն ավելի մոտ է, քան մենք սկզբից հավատացինք: Մեծ պայքարը մոտենում է իր ավարտին: Աստծո դատաստանները երկրի վրա են: Նրանք խոսում են հանդիսավոր նախազգուշացմամբ՝ ասելով. «Սրա համար դուք էլ պատրաստ կացեք, որ այն ժամին, որ դուք չեք կարծում, մարդու Որդին կգա” (Մատթեոս 24.44): Վկայություններ եկե-ղեցու համար 8.251, 252: YRPArm 292.4