Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀԻՄՆԱՎՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ հոկտեմբեր 3

    Ապա լցրեք իմ ուրախությունը, որ նույն միտքն ունենաք, նույն սերն ունենալով, միաշունչ միևնույնը խորհեք։ Փիլիպպեցիս 2.2:YRPArm 292.1

    Եկել է հիմնավոր բարեփոխում իրականացնելու ժամանակը: Երբ այս բարեփոխումն սկսվի, աղոթքի հոգին կխթանի յուրաքանչյուր հա-վատացյալի և եկեղեցուց կհեռացնի տարաձայնությունների և վեճերի հոգին: Նրանք, ովքեր չեն ապրել քրիստոնեական ընկերության մեջ, կմոտենան մեկը մյուսին: Ճիշտ տեղում աշխատող մեկը կառաջնորդի մյուսին միաբանվել իր հետ միջնորդություն կատարելու Սուրբ Հոգու հայտնության համար: Շփոթություն չի լինի, որովհետև ամեն ինչ ներ-դաշնակ կլինի Հոգու մտքի հետ: Հավատավորին իր նմանից բաժանող արգելքները կփշրվեն, և Աստծո ծառաները կխոսեն միևնույն բաները: Տերը կհամագործակցի Իր ծառաների հետ: Բոլորը հասկանալով կաղոթեն Հիսուսի’ իրենց սովորեցրած աղոթքը. «Գա Քո արքայությունը, լինի Քո կամքն ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա” (Մատթեոս 6.10):YRPArm 292.2

    Երբ լսում եմ շաբաթ առ շաբաթ տեղի ունեցող սարսափելի աղետների մասին, ինքս ինձ հարց եմ տալիս. «Ի՞նչ է այս ամենը նշանակում»: Կարճ հաջորդականությամբ ամենասարսափելի հիվանդությունները հետևում են իրար: Ինչքան հաճախ ենք մենք լսում երկրաշարժերի և փոթորիկների, կրակի և ջրհեղեղների կործանարար ազդեցության մասին, որոնք կյանքերի և ունեցվածքի մեծ կորուստ են հարուցում: Արտաքուստ այս աղետները թվացյալ անկազմակերպ, անկանոն ուժերի քմահաճ պոռթկումներ են, սակայն նրանցում կարելի է կարդալ Աստծո մտադրությունը: Դրանք մեկն են այն միջոցներից, որոնցով Նա փորձում է տղամարդկանց և կանանց մեջ արթնացնել վտանգի մեջ լինելու զգացողությունը:YRPArm 292.3

    Քրիստոսի գալուստն ավելի մոտ է, քան մենք սկզբից հավատացինք: Մեծ պայքարը մոտենում է իր ավարտին: Աստծո դատաստանները երկրի վրա են: Նրանք խոսում են հանդիսավոր նախազգուշացմամբ՝ ասելով. «Սրա համար դուք էլ պատրաստ կացեք, որ այն ժամին, որ դուք չեք կարծում, մարդու Որդին կգա” (Մատթեոս 24.44): Վկայություններ եկե-ղեցու համար 8.251, 252:YRPArm 292.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents