Go to full page →

ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ ԼԱՅՆ ԲԱՑԱԾ հոկտեմբեր 11 YRPArm 300

Որ դուք գնաք ինչպես արժանի է Տիրոջը, ամեն բանի մեջ հաճո լինելով Նրան, ամեն բարի գործով պտղաբեր լինեք և աճեք Աստծո գիտության մեջ: Կողոսացիս 1.10: YRPArm 300.1

Կան մարդիկ, ովքեր ափոսոանքով են խոսում այն սահմանափա-կումների մասին, որոնք աստվածաշնչյան կրոնը դնում է իր ուսմունքին հետևողների վրա: Նրանք կարծում են, թե սահմանափակումը մեծագույն թերություն է, սակայն մենք լավ պատճառ ունենք մեր ամբողջ սրտով շնորհակալություն հայտնելու Աստծուն, որ Նա երկնային պատնեշ է բարձրացրել մեր և թշնամու տարածքի միջև: Կան սրտի որոշակի բնական միտումներ, որ կարող է թվալ, թե դրանց պարտադիր հետևելով է, որ անհատի զարգացումը կարող է իրականանալ: Սակայն այն, ինչը մարդը համարում է կարևոր, Աստծո տեսանկյունից մարդկության համար չի լինելու այն օրհնությունը, որ իրենք են պատկերացնում, քանզի բնավորության հենց այս գծերի զարգացումը կարող է նրանց անպետք դարձնել երկնային տների համար: YRPArm 300.2

Աստված մարդկանց փորձության տակ է դնում, որպեսզի խարամն առանձնանա ոսկուց, սակայն Նա ոչ ոքի չի ստիպում: Նա չի կապում շղթաներով, պարաններով և արգելքներով, քանի որ դրանք աճեցնում են անբարյացակամությունը, և ոչ թե նվազեցնում այն: Չարի բալասանը կարող է գտնվել Քրիստոսում որպես ներսում ապրող Փրկիչ: Սակայն որպեսզի Քրիստոսը լինի հոգում, այն նախ և առաջ պետք է դատարկվի ես-ից, այնուհետև դատարկված տեղը պետք է լցվի Սուրբ Հոգով: YRPArm 300.3

Աստված մաքրում է սիրտն այնպես, ինչպես մենք օդափոխում ենք սենյակը: Մենք չենք փակում դռներն ու պատուհաններն ու ինչ-որ մաքրող նյութ գործածում, այլ լայն բացում ենք դռներն ու պատուհանները և թույլ ենք տալիս, որպեսզի երկնքի մաքրող մթնոլորտը ներս հորդի: Տերն ասում է. «Իսկ ճշմարտություն գործողը գալիս է դեպի լույսը» (Հովհաննես 3.21): Ազդակների և զգացմունքների պատուհանները պետք է բացվեն երկնքի առաջ և եսասիրության ու երկրավոր փոշին պետք է մաքրվի: Աստծո շնորհը պետք է թափանցի մտքի խորքերը, երևակայությունը խորհելու համար պետք է ունենա երկնային թեմաներ, և էության յուրաքանչյուր տարր պետք է մաքրագործվի և կենսագործվի Աստծո Հոգով: Ձեռագրեր 2.338: YRPArm 300.4