Go to full page →

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԸ ՄԱՔՐԱԳՈՐԾՈՒՄ Է ՀՈԳԻՆ հոկտեմբեր 12 YRPArm 301

Եվ գոհություն տաք Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լույսում, որ փրկեց մեզ խավարի իշխանությունից և փոխադրեց մեզ Իր սիրելի Որդու արքայության մեջ: Կողոսացիս 1.12, 13: YRPArm 301.1

Ճշմարտության և արդարության յուրաքանչյուր ջերմեռանդ որոնողի առավելությունն է ապավինել Աստծո հաստատուն խոստումներին: Տեր Հիսուսն ի ցույց է դնում այն փաստը, որ աստվածային շնորհի գանձերն ամբողջապես դրված են մեր տրամադրության տակ, որպեսզի մենք լույսի ուղիներ դառնանք: Մենք չենք կարող ստանալ Քրիստոսի շնորհի հարստությունները, եթե չենք կամենում փոխանցել դրանք ուրիշներին: Երբ մեր սրտերում ապրում է Քրիստոսի սերը, մենք կզգանք, որ մեր պարտականությունն ու առավելությունն է այն փոխանցելը: Երկնքում շողացող արևն իր պայծառ ճառագայթները թափում է կյանքի բոլոր ճանապարհներին գտնվողների վրա: Այն մեր աշխարհի պես հազարավոր աշխարհներ լուսավորելու համար բավականաչափ լույս ունի: Նույնը նաև արդարության Արևն է. Նրա բժշկության և ուրախության պայծառ շողերը բավական են մեր փոքրիկ աշխարհը փրկելու և արդյունավետ՝ ստեղծված բոլոր աշխարհներում ապահովություն հաստատելու համար: YRPArm 301.2

Նրանք, ովքեր գիտակցում են Աստծուն ապաշխարելու և մեր Տեր Հիսուս Քրիստոսի նկատմամբ հավատի իրենց կարիքը, կունենան հոգու զղջում, կապաշխարեն Տիրոջ Հոգուն ընդդիմանալուց: Նրանք կխոստովանեն այն լույսը մերժելու իրենց մեղքը, որ երկինքն այդքան շնորհալի կերպով ուղարկել էր իրենց, և կթողնեն մեղքը, որը տրտմեցրել և վիրա-վորել է Տիրոջ Հոգին: Նրանք կխոնարհեցնեն ես-ը և կընդունեն Քրիստոսի զորությունն ու շնորհը’ ընդունելով նախազգուշացման, հանդիմանության և խրախուսանքի լուրերը: Այնուհետև նրանց հավատն Աստծո գործում ի ցույց կդրվի, և նրանք կապավինեն քավչարար զոհին: Նրանք անհատապես կյուրացնեն Քրիստոսի առատ շնորհն ու արդարությունը, և Նա նրանց համար կդառնա ներկա Փրկիչ, քանի որ նրանք կգիտակցեն Նրանում ունեցած իրենց կարիքը և լիարժեք վստահությամբ կկենան Նրանում: Նրանք կխմեն կյանքի ջուրն աստվածային, երբեք չցամաքող Աղբյուրից: Նոր ու օրհնված փորձով նրանք կձգտեն դեպի Քրիստոսը և կդառնան աստվածային բնության հաղորդակիցներ: Ռևյու ընդ Հերալդ, 1890թ. օգոստոսի 26: YRPArm 301.3