Go to full page →

ՎԵՐԱՑՆԵԼՈՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՈՉԸՆԴՈՏ հոկտեմբեր 19 YRPArm 308

Աղաչում եմ ձեզ, եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ ամենդ միևնույն խոսքն ունենաք, և երկպառակություններ չլինեն ձեր մեջ, այլ միևնույն մտքի և միևնույն կարծիքի մեջ հաստատված լինեք: Ա Կորնթացիս 1.10: YRPArm 308.1

Ճշմարտության գործի յուրաքանչյուր սիրահար պետք է աղոթի Հոգու հեղման համար: Եվ մեր ուժերի սահմաններում մենք պետք է հեռացնենք Նրա գործին խանգարող խոչընդոտները: Սուրբ Հոգին չի կարող հեղվել, քանի դեռ եկեղեցու անդամները միմյանց նկատմամբ գժտություններ և դառնություններ են փայփայում: Նախանձը, խանդը, չար կասկածներն ու չարախոսությունները սատանայից են, և դրանք արդյունավետ կերպով պատնեշում են Սուրբ Հոգու ներգործության ճանապարհը: YRPArm 308.2

Այս աշխարհում Աստծո համար Իր եկեղեցուց ավելի թանկ բան չկա: Ոչինչ Նրա կողմից այդքան նախանձախնդիր հոգածությամբ չի պահպանվում: Ոչինչ այնքան շատ չի վիրավորում Աստծուն, որքան Իր ծա-ռայությունն իրականացնողների ազդեցությունը խոցող որևէ արարք: Նա հաշիվ կպահանջի բոլորից, ովքեր օգնել են սատանային քննադատելու և հուսալքելու նրա գործում: YRPArm 308.3

Նրանք, ովքեր զուրկ են կարեկցանքից, քնքշությունից և սիրուց, չեն կարող անել Քրիստոսի գործը: Նախքան մարգարեությունը կիրականանա, դյուրագայթոտը «Դավիթի պես” պիտի լինի, և Դավիթի տունը՝ «Տիրոջ հրեշտակի պես” (Զաքարիա 12.8), Աստծո զավակները մի կողմ պետք է դնեն իրենց եղբայրների վերաբերյալ բոլոր կասկածանքները: Սրտերը պետք է բաբախեն միասնության մեջ: Քրիստոնեական բարեգործությունն ու եղբայրական սերն ավելի առատորեն պետք է դրսևորվեն: Ականջումս հնչում են հետևյալ բառերը. «Միաբանվե'ք, միաբանվե'ք”: Այս ժամանակների հանդիսավոր, սուրբ ճշմարտությունը պետք է միավորի Աստծո ժողովրդին: Նախապատվություն ստանալու ցանկությունը պետք է մեռնի: Նմանակման մեկ Օրինակ պետք է գրավի բոլորին’ ո՞վ ամենաշատը կնմանվի Քրիստոսին իր բնավորությամբ: Ո՞վ լիովին կթաքցնի իր ես-ը Հիսուսում: YRPArm 308.4

«Սրանով փառավորվեց Իմ Հայրը”, ասաց Քրիստոսը, «որ շատ պտուղ բերեք” (Հովհաննես 15.8): Եթե երբևէ եղել է մի վայր, որտեղ հա-վատացյալները պետք է շատ պտուղ բերեն, դա մեր ճամբարային հան-դիպումներն են: Այս հանդիպումների ժամանակ մեր արարքները, մեր խոսքերը, մեր հոգին ընդգծվում են, և մեր ազդեցությունն այնքան մեծ է, ինչքան հավերժությունը: Վկայություններ եկեղեցու համար 6.42: YRPArm 308.5