Go to full page →

ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ՀՈԳՈՒ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ հոկտեմբեր 20 YRPArm 309

Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրելիներ, մեր անձերը սրբենք հոգու և մարմնի ամեն պղծությունից, սրբությունը կատարենք Աստծո ահով: Բ Կորնթացիս 7.1: YRPArm 309.1

Տերը մեզ նախազգուշացում, խորհուրդ է տալիս և հանդիմանում է, որպեսզի մենք հնարավորություն ունենանք ուղղելու մեր սխալները, նախքան դրանք կդառնան մեր երկրորդ բնույթը: Սակայն երբ մենք մերժում ենք ուղղվել, Աստված չի միջամտում հակազդելու մեր սեփական ընթացքին: Նա հրաշքներ չի գործում, որպեսզի ցանած սերմը դուրս չգա և պտուղ չտա: Անհավատարիմ հանդգնություն կամ աստվածային ճշմարտության նկատմամբ անսանձ անտարբերություն ցուցաբերող մարդը կհավաքի միայն այն բերքը, որն ինքն է ցանել: Շատերի փորձն է այսպիսին եղել: Նրանք անզուսպ անտարբերությամբ են լսում հենց այն ճշմարտությունները, որոնք ժամանակին ջերմացրել են իրենց հոգիները: Նրանք ճշմարտության նկատմամբ ցանել են արհամարհանք, անտարբերություն և դիմադրություն, և այդպիսին կլինի նրանց հավաքած բերքը: YRPArm 309.2

Սառույցի սառնությունը, երկաթի կարծրությունը, ժայռի անթափան-ցելի և չտպավորվող բնությունը, այս ամենը կազմում են Քրիստոսին դավանել հայտարարող շատերի բնավորության մասը: Այդպես Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը: Աստված եգիպտական թագավորի հետ խոսեց Մովսեսի բերանով’ տալով նրան աստվածային զորության ամենացնցող ապացույցները, սակայն միապետը համառորեն մերժեց լույսը, որն իրեն ապաշխարության կտաներ: Աստված գերբնական զո-րություն չուղարկեց ապստամբ թագավորի սիրտը կարծրացնելու համար, այլ, քանի որ փարավոնն ընդդիմացավ ճշմարտությանը, Սուրբ Հոգին վերցվեց, և նա մնաց իր ընտրած խավարի և անհավատության մեջ: Հոգու ազդեցության համառ մերժմամբ մարդիկ իրենց հեռացնում են Աստծուց: Նա Իր պաշարներում չունի ավելի հզոր ներգործություն նրանց մտքերը լուսավորելու համար: Նրա կամքի ոչ մի հայտնություն չի կարող հասնել նրանց իրենց անհավատության մեջ: YRPArm 309.3

Երանի թե կարողանայի առաջնորդել Քրիստոսի յուրաքանչյուր հետևորդի՝ ընկալելու այս հարցն ինչպես այն կա: Մենք բոլորս սերմում ենք կա'մ մարմնի մեջ, կա'մ Հոգու մեջ և հավաքում ենք մեր ցանած սերմերի բերքը: Մեր զվարճանքները կամ աշխատանքն ընտրելիս պետք է փնտրենք գերազանցը: Մանրուքները, աշխարհային արժեքները, կեղծիքները չպետք է ունենան ոչ մի զորություն՝ կառավարելու զգացմունքները կամ կամքը: Ռևյու ընդ Հերալդ, 1882թ. հունիսի 20: YRPArm 309.4