Go to full page →

ԱՎԵԼԻ ՇԱՏ ՆՎԻՐՎԱԾ ԱՆԴԱՄՆԵՐ հոկտեմբեր 28 YRPArm 317

Ամեն օր միաբանությամբ տաճարում էին լինում և հաց էին կտրում տներում, և ուրախությունով և սրտի միամտությունով կերակուր էին ուտում: Աստծուն օրհնում էին և բոլոր ժողովրդի առաջ շնորհք ունեին: Եվ Տերն ամեն օր փրկվածներին ավելացնում էր եկեղեցու հետ: Գործք առաքելոց 2.46, 47: YRPArm 317.1

Յուրաքանչյուր իսկապես վերստին ծնված մարդ մեծապես կցանկանա ուրիշներին սխալի խավարից բերել դեպի Հիսուս Քրիստոսի արդարության հիանալի լույսը: Աստծո Հոգու առատ հեղումը, որն ամբողջ երկրագունդը լուսավորում է Նրա փառքով, չի գա, մինչև մենք չունենանք լուսավորյալ մարդիկ, ովքեր սեփական փորձով կիմանան, թե ինչ է նշանակում լինել Աստծո մշակը: Երբ մենք լիովին և ամբողջ սրտով նվիրվենք Քրիստոսի ծառայությանը, Աստված կընդունի այդ փաստն’ առատորեն հեղելով Իր Հոգին, սակայն սա տեղի չի ունենա, մինչև որ եկեղեցու մեծ մասը չդառնա Աստծո մշակը: Աստված չի կարող հեղել Իր Հոգին, երբ եսասիրությունն ու հաճույքներին տրվելն այսքան ակնհայտ են, երբ գերիշխում է այն հոգին, որը բառերով արտահայտված կստանա Կայենի պատասխանի տեսքը. «Մի՞թե ես եղբորս պահապանն եմ» (Ծննդոց 4.9): YRPArm 317.2

Եթե այս ժամանակի ճշմարտությունը, ամեն ինչի վերջին մոտ լինելը վկայող ամեն քայլափոխի տեղի ունեցող նշանները բավական չեն արթ-նացնելու մարդկանց ննջացող եռանդը, ովքեր հայտարարում են, թե ճա-նաչում են ճշմարտությունը, ապա շողացող լույսին համապատասխան խավար կպատի նրանց հոգիներին: Նրանց անտարբերությանն արդա-րացում չի լինի, երբ նրանք Աստծո առաջ կանգնեն վերջնական հաշ-վետվության մեծ օրը: Չի լինի որևէ պատճառ, որը նրանք կկարողանան ներկայացնել, թե ինչու չեն ապրել, քայլել ու գործել Աստծո Խոսքի սուրբ ճշմարտության լույսի մեջ և իրենց վերաբերմունքով մեղքից խավարած աշխարհին չեն բացահայտել իրենց կարեկցանքն ու նախանձախնդրու-թյունը, նաև այն, որ Ավետարանի զորությունն ու իրականությունը չեն կարող հակադրվել: YRPArm 317.3

Ոչ միայն ծառայողները, այլ նաև հասարակ անդամները չեն անում այն ամենը, ինչ իրենց ուժերի սահմաններում է, այն է՝ մարդկանց օրինակով և օրենքով համոզել ընդունելու Քրիստոսի փրկարար շնորհը: Հմտությամբ և նրբազգացությամբ, ի վերուստ ստացած իմաստությամբ նրանք պետք է համոզեն մարդկանց նայել Աստծո Գառին, Ով վեր առավ աշխարհի մեղքը: Ռևյու ընդ Հերալդ, 1896թ. հուլիսի 21: YRPArm 317.4