Go to full page →

ԱՎԵԼԻ ՇԱՏ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ հոկտեմբեր 29 YRPArm 318

Այն ժամանակ դու կկանչես, և Տերը կպատասխանի, դու կաղաղկես, և Նա կասի. Ահա Ես: Եթե որ հեռացնես քո միջից լուծը, մատնելը և չարախոսությունը դեն գցես, և կերակրես սովածին ախորժանոքդ, և կարոտի հոգին կշտացնես, այն ժամանկ քո լույսը կծագի խավարում, և քո խավարը կլինի կեսօրվա պես: Եսայիա 58.9, 10: YRPArm 318.1

Թող բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, թե պահում են Աստծո պատվիրանները, ուշադիր նայեն այս հարցին, և տեսնեն’ չկա՞ն արդյոք պատճառներ, ինչի համար իրենք չեն ստանում Սուրբ Հոգու առատ հեղում: Ինչքա՜ն շատերն են իրենց հոգիները բարձրացրել ունայնության մեջ: Նրանք կարծում են, թե վեհանում են Աստծո օգտին, սակայն ար-համարհում են կարիքավորներին, ականջները խլացնում են ճնշվածների կանչի հանդեպ և կտրուկ ու սուր խոսքեր են ասում նրանց, ովքեր միանգամայն այլ վերաբերմունքի կարիք ունեն: Այսպես նրանք ամեն օր իրենց սրտի կարծրությամբ վիրավորում են Աստծուն: Այս տառապյալները կարեկցանքի, ընկերների ու բարեկամների կարիք ունեն: Նրանք իրավունք ունեն ակնկալելու օգնություն, մխիթարություն և քրիստոնեա-կան սեր: Սակայն նրանք դա չէ, որ ստանում են: YRPArm 318.2

Աստծո տառապյալ ժողովրդի նկատմամբ յուրաքանչյուր արհամարհանք գրվում է երկնքի գրքում, կարծես ցույց տրված լինի հենց Իրեն’ Քրիստոսին: Թող եկեղեցու յուրաքանչյուր անդամ մանրամասնորեն քննի իր սիրտը և ուսումնասիրի իր կյանքի ընթացքը’ տեսնելու, թե արդո՞ք դրանք ներդաշնակ են Հիսուսի Հոգու և գործի հետ: Եթե ոչ, ի՞նչ կարող է նա ասել, երբ կանգնի տիեզերքի Դատավորի առջև: Կարո՞ղ է արդյոք Տերը նրան ասել. «Եկեք, ով իմ Հոր օրհնածները, ժառանգեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը” (Մատթեոս 25.34): YRPArm 318.3

Քրիստոսը հետաքրքրություն հայտնեց տառապող մարդկության նկատմամբ, և մինչ Նա մերժվում է ի դեմս Իր տառապյալ ժողովրդի, մեր բոլոր հավաքները, նշանակված հանդիպումները, բոլոր միջոցները, որոնք կոչված են Աստծո գործն առաջ տանելու համար, շատ քիչ օգուտ կբերեն: «Այս պետք էր անել, և նրանք չթողնել” (Ղուկաս 11.42): «Կշռվեցիր կշեռքով և պակաս գտնվեցիր» (Դանիել 5.27): YRPArm 318.4

Բոլոր նրանք, ովքեր պետք է սուրբեր լինեն երկնքում, նախ պետք է սուրբեր լինեն երկրի վրա: Նրանք չեն հետևի իրենց սեփական կրակի կայծերին, նրանք չեն աշխատի գովասանքի համար, չեն խոսի ու-նայնության խոսքեր, մատ թափ չեն տա դատապարտությամբ և ճնշում գործադրելով, այլ կհետևեն կյանքի Լույսին, կտարածեն լույս, մխիթա-րություն, հույս և խիզախություն հենց այն մարդկանց մեջ, ովքեր օգնու-թյան, ոչ թե քննադատության և հանդիմանության կարիք ունեն: Ռևյու ընդ Հերալդ, 1891թ. օգոստոսի 4: YRPArm 318.5