Go to full page →

ՄԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ դեկտեմբեր 3 YRPArm 355

Պատերազմիր հավատի բարի պատերազմը, և բռնիր հավիտենական կյանքը, որի մեջ կանչվեցիր, և դավանեցիր բարի դավանությունը շատ վկաների առաջ: Ա Տիմոթեոս 6.12: YRPArm 355.1

Որպես հավատի զինվորներ’ մեր փրկության Հրամանատարի հրա-մաններին հնազանդվելու անկեղծ և վճռական փորձառության մեջ կա իրական վայելք, որը ոչ մի այլ գործից հնարավոր չէ ստանալ: Քրիստոսի խաղաղությունը կլինի հավատարիմ զինվորի սրտում: Հոգուն հանգս-տություն է իջնում Քրիստոսի լուծը կրելիս և Նրա բեռը վերցնելիս: Կարող է թվալ, թե հակասական է այն միտքը, երբ ասում ենք, թե հոգու համար ոչ մի այլ խաղաղություն չկա, քան այն, որ ամփոփվում է շարունակական և նվիրված ծառայության մեջ: Սակայն սա ճշմարտություն է: Եր-ջանկությունը գալիս է կամավոր, հնազանդ ծառայության մեջ, երբ մեր լինելիության ողջ զորությունը շարժվում է երջանիկ, առողջ, ներդաշնակ ընթացքով’ հնազանդվելով մեր Հրամանատարի կարգադրություններին: Որքան պատասխանատու է Քրիստոսի զինվորին տրված հանձնա-րարությունը, այնքան հոգին վսեմանում է Փրկչի սիրո և հավանության մեջ: Հոգին ազատություն է բացահայտում անգամ ամենածանր և հար-կադրական պարտականություններն իրականացնելիս: YRPArm 355.2

Սակայն զինվորի այս պարտականությունն իրականացնելը նշանակում է աշխատանք, որը միշտ չէ, որ մենք կընտրեինք: Հիսուսի զինվորները պետք է կրեն արտաքին անհարմարավետություններ, դժվարություններ և փորձություններ, պետք է շարունակական պատերազմ մղեն չարի և սրտի բնական հակումների դեմ: Մենք չպետք է ընտրենք և վերցնենք մեզ համար ամենադուրեկան գործը, որովհետև մենք Քրիստոսի զինվորներն ենք’ Նրա կարգադրության ներքո, և չպետք է հետևենք մեր սեփական հաճույքին: Մեզ պատշաճում է արիաբար տանել Տիրոջ ճակատամարտը: Մենք պետք է նվաճենք մեր թշնամուն, ով կամենում է կառավարել մեր ողջ ուժը: YRPArm 355.3

Մեր սեփական կամքը պետք է մահանա, և մենք պետք է հնազանդվենք միայն Քրիստոսի կամքին: Քրիստոսի բանակի զինվորները պետք է սովորեն դիմանալ դժվարությունների, մերժել ես-ը, վերցնել խաչն ու գնալ այնտեղ, ուր իրենց առաջնորդում է իրենց Հրամանատարը: Շատ բան կա անելու, որ բարդ է մարդկային բնույթի և ցավոտ’ միս ու արյան համար: Ինքնամերժման այս գործը պահանջում է վճռական և շարունակական ջանքեր: Հավատի պայքար և թանկագին հաղթանակներ տանելով’ մենք կառչում ենք հավիտենական կյանքին: Ցուցումներ երիտասարդներին, 1886թ. դեկտեմբերի 22: YRPArm 355.4