Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՄԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ դեկտեմբեր 3

    Պատերազմիր հավատի բարի պատերազմը, և բռնիր հավիտենական կյանքը, որի մեջ կանչվեցիր, և դավանեցիր բարի դավանությունը շատ վկաների առաջ: Ա Տիմոթեոս 6.12:YRPArm 355.1

    Որպես հավատի զինվորներ’ մեր փրկության Հրամանատարի հրա-մաններին հնազանդվելու անկեղծ և վճռական փորձառության մեջ կա իրական վայելք, որը ոչ մի այլ գործից հնարավոր չէ ստանալ: Քրիստոսի խաղաղությունը կլինի հավատարիմ զինվորի սրտում: Հոգուն հանգս-տություն է իջնում Քրիստոսի լուծը կրելիս և Նրա բեռը վերցնելիս: Կարող է թվալ, թե հակասական է այն միտքը, երբ ասում ենք, թե հոգու համար ոչ մի այլ խաղաղություն չկա, քան այն, որ ամփոփվում է շարունակական և նվիրված ծառայության մեջ: Սակայն սա ճշմարտություն է: Եր-ջանկությունը գալիս է կամավոր, հնազանդ ծառայության մեջ, երբ մեր լինելիության ողջ զորությունը շարժվում է երջանիկ, առողջ, ներդաշնակ ընթացքով’ հնազանդվելով մեր Հրամանատարի կարգադրություններին: Որքան պատասխանատու է Քրիստոսի զինվորին տրված հանձնա-րարությունը, այնքան հոգին վսեմանում է Փրկչի սիրո և հավանության մեջ: Հոգին ազատություն է բացահայտում անգամ ամենածանր և հար-կադրական պարտականություններն իրականացնելիս:YRPArm 355.2

    Սակայն զինվորի այս պարտականությունն իրականացնելը նշանակում է աշխատանք, որը միշտ չէ, որ մենք կընտրեինք: Հիսուսի զինվորները պետք է կրեն արտաքին անհարմարավետություններ, դժվարություններ և փորձություններ, պետք է շարունակական պատերազմ մղեն չարի և սրտի բնական հակումների դեմ: Մենք չպետք է ընտրենք և վերցնենք մեզ համար ամենադուրեկան գործը, որովհետև մենք Քրիստոսի զինվորներն ենք’ Նրա կարգադրության ներքո, և չպետք է հետևենք մեր սեփական հաճույքին: Մեզ պատշաճում է արիաբար տանել Տիրոջ ճակատամարտը: Մենք պետք է նվաճենք մեր թշնամուն, ով կամենում է կառավարել մեր ողջ ուժը:YRPArm 355.3

    Մեր սեփական կամքը պետք է մահանա, և մենք պետք է հնազանդվենք միայն Քրիստոսի կամքին: Քրիստոսի բանակի զինվորները պետք է սովորեն դիմանալ դժվարությունների, մերժել ես-ը, վերցնել խաչն ու գնալ այնտեղ, ուր իրենց առաջնորդում է իրենց Հրամանատարը: Շատ բան կա անելու, որ բարդ է մարդկային բնույթի և ցավոտ’ միս ու արյան համար: Ինքնամերժման այս գործը պահանջում է վճռական և շարունակական ջանքեր: Հավատի պայքար և թանկագին հաղթանակներ տանելով’ մենք կառչում ենք հավիտենական կյանքին: Ցուցումներ երիտասարդներին, 1886թ. դեկտեմբերի 22:YRPArm 355.4