Go to full page →

ՓՈՓՈԽՎԱԾ ՄՏՔԵՐ ՓեՏՐՎԱՐ 13 YRPArm 51

Այսուհետև, եղբայրներ, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թե առա-քինություն է և թե գովություն է, այն մտածեք: Փիլիպպեցիս 4.8: YRPArm 51.1

Մենք ամենքս գործ ունենք անելու. գոտեպնդենք մեր մտքի մեջքը, լինենք սթափ և մշտապես աղոթենք: Միտքը պետք է հաստատուն կերպով կառավարվի, որպեսզի խորհի այնպիսի բաների մասին, որոնք կամրացնեն բարոյական ուժը: Երիտասարդները վաղ տարիքից պետք է սկսեն զարգացնել մտքի ճիշտ սովորություններ: Մենք պետք է կարգի բերենք մեր միտքը, որպեսզի այն մտածի առողջ կերպով, և թույլ չտանք, որ չար բաներ խորհի: Սաղմոսերգուն բացականչում է. «Թող հաճո լինեն Քեզ իմ բերանի խոսքերը և սրտիս խորհուրդը՝ Քո առաջ. Ով Տեր, իմ Վեմ ու իմ Փրկիչ” (Սաղմոս 19.14): YRPArm 51.2

Երբ Աստված սրտի հետ աշխատում է Իր Սուրբ Հոգու միջոցով, մարդիկ պետք է համագործակցեն Նրա հետ: Մտքերը պետք է հեռանան, սահմանափակվեն և հետ քաշվեն այն բաները խորհելուց և տեսնելուց, որոնք միայն կթուլացնեն և կպղծեն հոգին: Մտքերը պետք է պարզ լինեն, սրտի մտորումները՝ մաքուր, եթե ցանկանում եք, որ ձեր բերանի բառերը ընդունելի լինեն երկնքի և օգտակար՝ ձեր համախոհների համար: Քրիստոսը փարիսեցիներին ասաց. «Իժերի զավակներ, դուք ինչպե՞ս կարող եք բարի խոսել, որ չար եք, որովհետև սրտի ավելացածից կխոսի բերանը: Բարի մարդն իր սրտի բարի գանձից բարիքներ կհանի, և չար մարդը չար գանձից չար բաներ կհանի: Բայց ասում եմ ձեզ, թե ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսեն, դատաստանի օրը պատասխան պիտի տան: Որովհետև քո խոսքից կարդարանաս և քո խոսքից կդատապարտվես» (Մատթեոս 12.34-37): YRPArm 51.3

Լեռան քարոզի ժամանակ Քրիստոսն Իր աշակերտներին ներկայացրեց Աստծո օրենքի ազդեցության լայն շրջանակ ունեցող սկզբունքները: Նա Իր ունկնդիրներին սովորեցնում էր, որ օրենքը ոտնահարվում է մտքում՝ մինչև չար ցանկությունների կյանքի կոչվելը: Մենք պարտավոր ենք կառավարել մեր մտքերը և բերել դրանք Աստծո օրենքի ենթակայությանը: Ռևյու ընդ Հերալդ, 1888թ. հունիսի 12: YRPArm 51.4