Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՓՈՓՈԽՎԱԾ ՄՏՔԵՐ ՓեՏՐՎԱՐ 13

    Այսուհետև, եղբայրներ, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թե առա-քինություն է և թե գովություն է, այն մտածեք: Փիլիպպեցիս 4.8:YRPArm 51.1

    Մենք ամենքս գործ ունենք անելու. գոտեպնդենք մեր մտքի մեջքը, լինենք սթափ և մշտապես աղոթենք: Միտքը պետք է հաստատուն կերպով կառավարվի, որպեսզի խորհի այնպիսի բաների մասին, որոնք կամրացնեն բարոյական ուժը: Երիտասարդները վաղ տարիքից պետք է սկսեն զարգացնել մտքի ճիշտ սովորություններ: Մենք պետք է կարգի բերենք մեր միտքը, որպեսզի այն մտածի առողջ կերպով, և թույլ չտանք, որ չար բաներ խորհի: Սաղմոսերգուն բացականչում է. «Թող հաճո լինեն Քեզ իմ բերանի խոսքերը և սրտիս խորհուրդը՝ Քո առաջ. Ով Տեր, իմ Վեմ ու իմ Փրկիչ” (Սաղմոս 19.14):YRPArm 51.2

    Երբ Աստված սրտի հետ աշխատում է Իր Սուրբ Հոգու միջոցով, մարդիկ պետք է համագործակցեն Նրա հետ: Մտքերը պետք է հեռանան, սահմանափակվեն և հետ քաշվեն այն բաները խորհելուց և տեսնելուց, որոնք միայն կթուլացնեն և կպղծեն հոգին: Մտքերը պետք է պարզ լինեն, սրտի մտորումները՝ մաքուր, եթե ցանկանում եք, որ ձեր բերանի բառերը ընդունելի լինեն երկնքի և օգտակար՝ ձեր համախոհների համար: Քրիստոսը փարիսեցիներին ասաց. «Իժերի զավակներ, դուք ինչպե՞ս կարող եք բարի խոսել, որ չար եք, որովհետև սրտի ավելացածից կխոսի բերանը: Բարի մարդն իր սրտի բարի գանձից բարիքներ կհանի, և չար մարդը չար գանձից չար բաներ կհանի: Բայց ասում եմ ձեզ, թե ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսեն, դատաստանի օրը պատասխան պիտի տան: Որովհետև քո խոսքից կարդարանաս և քո խոսքից կդատապարտվես» (Մատթեոս 12.34-37):YRPArm 51.3

    Լեռան քարոզի ժամանակ Քրիստոսն Իր աշակերտներին ներկայացրեց Աստծո օրենքի ազդեցության լայն շրջանակ ունեցող սկզբունքները: Նա Իր ունկնդիրներին սովորեցնում էր, որ օրենքը ոտնահարվում է մտքում՝ մինչև չար ցանկությունների կյանքի կոչվելը: Մենք պարտավոր ենք կառավարել մեր մտքերը և բերել դրանք Աստծո օրենքի ենթակայությանը: Ռևյու ընդ Հերալդ, 1888թ. հունիսի 12: YRPArm 51.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents