Go to full page →

ՍՐԲԱԳՈՐԾՎԱԾ ԲԱՅՑ ՈՉ ԱՆՄԵՂ ՓեՏՐՎԱՐ 27 YRPArm 65

Հենց այստեղ մենք կարող ենք տարբերակել իրական և կեղծ սրբագործումը: Սրբագործումը միայն Աստծո Խոսքը դավանելն ու սովորեցնելը չէ, այլ Նրա կամքի համաձայն ապրելը: Նրանք, ովքեր հայտարարում են, թե անմեղ են, և պարծենում են իրենց սրբագործմամբ, ինքնավստահ են և չեն գիտակցում այն վտանգը, որի մեջ գտնվում են: Նրանք իրենց սրտերը հիմնում են այն ենթադրության վրա, որ եթե մեկ անգամ վերապրել են Աստծո սրբագործող ուժը, այլևս ընկնելու վտանգն իրենց չի սպառնում: Հայտարարելով, թե հարուստ են և մեծ կարողության տեր, և ոչ մի բանի կարոտ չեն, չգիտեն, թե թշվառ են և աղքատ, կույր են ու մերկ: YRPArm 65.1

Սակայն նրանք, ովքեր իսկապես սրբագործված են, գիտակցում են իրենց սեփական թուլությունը: Գիտակցելով իրենց կարիքը’ նրանք լույսի, շնորհի և ուժի համար կգնան Հիսուսի մոտ, Ում մեջ բնակված է ամեն լիությունը, և միայն Նա կարող է բավարարել նրանց կարիքները: Գիտակցելով իրենց սեփական անկատարությունները’ նրանք փորձում են ավելի ու ավելի նմանվել Քրիստոսին և ապրել Նրա սուրբ օրենքի սկզբունքներին համապատասխան: Անկարողության այս շարունակական զգացողությունը կտանի այնպիսի կախվածության Աստծուց, որ Նրա Հոգին կարտապատկերվի նրանցում: Երկնքի գանձերը կբացվեն’ բավարարելու յուրաքանաչյուր ծարավ հոգու կարիքները: Այս ամենը տալիս է վստահություն, որ մի օր կտեսնենք այն արքայության փառքը, որը մեր երևակայությունը միայն թեթևակիորեն է պատկերացնում: YRPArm 65.2

Նրանք, ովքեր զգացել են Աստծո սրբագործող և վերափոխող ուժը, չպետք է ընկնեն վտանգավոր սխալի մեջ և մտածեն, թե իրենք անմեղ են, հասել են կատարելության բարձրագույն աստիճանին և հեռու են գայթակղության զոհ դառնալու վտանգից: Այն չափանիշը, որը քրիստոնյան պետք է ունենա աչքի առաջ, Քրիստոսի բնավորության մաքրությունն ու գրավչությունն է: Օրեցօր նա կարող է ավելի գեղեցկանալ և աշխարհին ավելի ու ավելի շատ արտացոլել աստվածային պատկերը: Աստվածաշնչի արձագանք, 1898թ. փետրվարի 21: YRPArm 65.3