Go to full page →

ՄԻՇՏ ԱՃԵԼՈՎ ՓեՏՐՎԱՐ 28 YRPArm 66

Բայց արդարների ճանապարհը ծագող լույսի պես է, որ գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում: Առակաց 4.18: YRPArm 66.1

Անսահման գնով մարդուն ապահովվել է քրիստոնյայի բնավորության կատարելությանը հասնելու հնարավորությունը: Նրանք, ովքեր ունեցել են ճշմարտությունը լսելու առավելությունը և տպավորվել են Սուրբ Հոգուց, ընդունել Սուրբ Գիրքը որպես Աստծո ձայն, ոչ մի արդարացում չունեն հոգևոր կյանքում գաճաճ մնալու համար: Գործի դնելով այն ու-նակությունը, որն Աստված տվել է, նրանք պետք է ամեն օր սովորեն և ամեն օր ստանան հոգևոր եռանդ և ուժ, որը տրված է յուրաքանչյուր իսկական հավատացյալի: Տիրոջ այգում տնկիներ դնելու համար մենք պետք է մշտապես հոգևոր կյանքի և եռանդի մատակարարում ստանանք: Այնուհետև տեսանելի կդառնա մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավատի և գիտության աճը: Ճանապարհին չկա մի այնպիսի տեղ, ուր մենք կկարողանանք թողնել մեր պատասխանատվությունը և հանգստանալ: Մենք պետք է առաջանանք երկնքի ուղղությամբ’ զարգացնելով ամուր հոգևոր բնավորություն: YRPArm 66.2

Մեր ստացած Սուրբ Հոգու չափաբաժինը հավասար կլինի դրա համար գործի դրված մեր ցանկության և հավատի չափաբաժնին և այն օգուտին, որը կքաղենք մեզ տրված լույսից և գիտությունից: Սուրբ Հոգին մեզ կվստահվի ստանալու մեր կարողության և ուրիշներին փոխանցելու մեր ունակությունների չափով: Քրիստոսն ասում է. «Որովհետև ամեն, ով որ խնդրում է, առնում է, և ով որ որոնում է, գտնում է” (Ղուկաս 11.10): YRPArm 66.3

Նա, ով անկեղծորեն փնտրում է Քրիստոսի թանկարժեք շնորհը, կարող է վստահ լինել, որ չի հիասթափվի: Այս խոստումը մեզ տրվել է Նրանից, Ով մեզ չի խաբի: Դա նշված չէ որպես սկզբունք կամ տեսություն, այլ որպես փաստ, որպես աստվածային կառավարության օրենք: Մենք կարող ենք վստահ լինել, որ կստանանք Սուրբ Հոգին, եթե փորձենք անձնապես ստուգել Աստծո Խոսքը: Աստված ճշմարիտ է, Նրա հրամանը’ կատարյալ. «Ով որ որոնում է, գտնում է, և ով որ դուռը թակում է, բացվում է նրան» (համար 10): Լույսն ու ճշմարտությունը կփայլեն հոգու ցանկության համեմատ: Երանի նրանց, որ սոված և ծարավ են արդարության, որ նրանք կկշտանան: Ռևյու ընդ Հերալդ, 1896թ. մայիսի 5: YRPArm 66.4