Go to full page →

ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՐՏ 12 YRPArm 80

Եվ Դանիելը որոշեց իր սրտում, որ իրեն չպղծի թագավորի կերակրով և նրա խմած գինիով, և խնդրեց ներքնապետից, որ իրեն չպղծի։ Դանիել 1.8: YRPArm 80.1

Այստեղ ներկայացված դասն այնքան խորն է, որ դրա մասին արժե խորհել: Աստվածաշնչի պահանջներին խստորեն համապատասխանելն օրհնություն կլինի և’ մարմնի, և’ հոգու համար: Հոգու պտուղը ոչ միայն սերն է, ուրախությունը և խաղաղությունը, այլ նաև ժուժկալությունը: Մեզ պատվիրվել է չպղծել մեր մարմինները, քանի որ դրանք Սուրբ Հոգու տաճարներն են: YRPArm 80.2

Հրեա գերիները մեզ նման կրքերին տրված մարդիկ էին: Բաբելոնի շքեղ պալատների գայթակղիչ մթնոլորտում նրանք ամուր մնացին: Այսօրվա երիտասարդությունը շրջապատված է զվարճանքի հրապուրանքով: Հատկապես մեր մեծ քաղաքներում զգայական հաճույքի յուրաքանչյուր ձև շատ գրավիչ է: Նրանք, ովքեր Դանիելի նման հրաժարվում են պղծել իրենց, կքաղեն զսպված սովորությունների պարգևը: Իրենց մեծ ֆիզիկական ուժով և տոկունությամբ նրանք զգալի ավանդ ունեն, որի վրա կարող են հույս դնել արտակարգ իրավիճակներում: YRPArm 80.3

ճիշտ ֆիզիկական սովորությունները նպաստում են մտքի գերա-զանցությանը: Մտավոր ուժը, ֆիզիկական տոկունությունը և կյանքի երկարատևությունը կախված են անփոփոխ օրենքներից: Բնության Աստվածը չի միջամտի’ պաշտպանելու մարդուն բնության օրենքները խախտելու հետևանքներից: Նա, ով ձգտում է կատարելության, պետք է համբերատար լինի ամեն ինչում: Դանիելի մտքի մաքրությունն ու նպա-տակի հաստատունությունը, գիտություն ստանալու և գայթակղությանը դիմադրելու նրա ուժը մեծապես կախված էին նրա սննդակարգի պար-զությունից, նրա աղոթքի կյանքից: YRPArm 80.4

Դանիելի և նրա երիտասարդ ընկերների պատմությունը գրի է առնվել Ներշնչված Խոսքի էջերում հետագա բոլոր սերունդների երիտասարդների բարօրության համար: ժուժկալության սկզբունքներին նրանց հավատարմության շնորհիվ Աստված այսօր խոսում է երիտասարդ տղաների և աղջիկների հետ’ առաջարկելով նրանց հավաքել թանկագին ճառագայթներն այն լույսի, որը Նա տվել է քրիստոնեական ժուժկալության վերաբերյալ, և հորդորում է ճիշտ հարաբերությունների մեջ լինել առողջապահական օրենքի հետ: Ցուցումներ երիտասարդներին, 1903թ. հուլիսի 9: YRPArm 80.5