Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԱՐՏ 12

    Եվ Դանիելը որոշեց իր սրտում, որ իրեն չպղծի թագավորի կերակրով և նրա խմած գինիով, և խնդրեց ներքնապետից, որ իրեն չպղծի։ Դանիել 1.8:YRPArm 80.1

    Այստեղ ներկայացված դասն այնքան խորն է, որ դրա մասին արժե խորհել: Աստվածաշնչի պահանջներին խստորեն համապատասխանելն օրհնություն կլինի և’ մարմնի, և’ հոգու համար: Հոգու պտուղը ոչ միայն սերն է, ուրախությունը և խաղաղությունը, այլ նաև ժուժկալությունը: Մեզ պատվիրվել է չպղծել մեր մարմինները, քանի որ դրանք Սուրբ Հոգու տաճարներն են:YRPArm 80.2

    Հրեա գերիները մեզ նման կրքերին տրված մարդիկ էին: Բաբելոնի շքեղ պալատների գայթակղիչ մթնոլորտում նրանք ամուր մնացին: Այսօրվա երիտասարդությունը շրջապատված է զվարճանքի հրապուրանքով: Հատկապես մեր մեծ քաղաքներում զգայական հաճույքի յուրաքանչյուր ձև շատ գրավիչ է: Նրանք, ովքեր Դանիելի նման հրաժարվում են պղծել իրենց, կքաղեն զսպված սովորությունների պարգևը: Իրենց մեծ ֆիզիկական ուժով և տոկունությամբ նրանք զգալի ավանդ ունեն, որի վրա կարող են հույս դնել արտակարգ իրավիճակներում:YRPArm 80.3

    ճիշտ ֆիզիկական սովորությունները նպաստում են մտքի գերա-զանցությանը: Մտավոր ուժը, ֆիզիկական տոկունությունը և կյանքի երկարատևությունը կախված են անփոփոխ օրենքներից: Բնության Աստվածը չի միջամտի’ պաշտպանելու մարդուն բնության օրենքները խախտելու հետևանքներից: Նա, ով ձգտում է կատարելության, պետք է համբերատար լինի ամեն ինչում: Դանիելի մտքի մաքրությունն ու նպա-տակի հաստատունությունը, գիտություն ստանալու և գայթակղությանը դիմադրելու նրա ուժը մեծապես կախված էին նրա սննդակարգի պար-զությունից, նրա աղոթքի կյանքից:YRPArm 80.4

    Դանիելի և նրա երիտասարդ ընկերների պատմությունը գրի է առնվել Ներշնչված Խոսքի էջերում հետագա բոլոր սերունդների երիտասարդների բարօրության համար: ժուժկալության սկզբունքներին նրանց հավատարմության շնորհիվ Աստված այսօր խոսում է երիտասարդ տղաների և աղջիկների հետ’ առաջարկելով նրանց հավաքել թանկագին ճառագայթներն այն լույսի, որը Նա տվել է քրիստոնեական ժուժկալության վերաբերյալ, և հորդորում է ճիշտ հարաբերությունների մեջ լինել առողջապահական օրենքի հետ: Ցուցումներ երիտասարդներին, 1903թ. հուլիսի 9:YRPArm 80.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents