Go to full page →

ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 15 YRPArm 83

Ոչ թէ կարոտության պատճառով եմ ասում, որովհետև ես սովորեցի’ ինչի մեջ որ կամ, նրանով բավական լինել։ Փիլիպպեցիս 4.11: YRPArm 83.1

Աստված ունի հավատարիմ վկաներ, ովքեր չեն փորձում անել այն, ինչը Քրիստոսը հայտարարեց անհնար. այսինքն’ փորձել ծառայել Աստծուն և մամոնային միաժամանակ: Նրանք վառվող և փայլող կրակներ են աշխարհի մեծ բարոյական խավարի մեջ, որը մահվան վարագույրի նման ծածկում է մարդկանց: Քրիստոսի եկեղեցու անդամներն անհատապես պետք է առաջնորդվեն Սուրբ Հոգով’ խուսափելու համար փոփոխական, երերուն փորձառությունից: Նրանք պետք է արմատներ գցեն և ամրանան ճշմարտության մեջ: YRPArm 83.2

Երբ Քրիստոսի արդարության փրկարար ուժի ուրախությունը ճիշտ ընկալվի փորձարարական գիտությունների կողմից, եկեղեցում կենարար հետաքրքրություն կնկատվի. կգտնվեն մարդիկ, ովքեր մեղավորներին կսովորեցնեն Աստծո ճանապարհները, և մեղավորները կդառնան դեպի Հիսուսը եղած ճշմարտությունը: Կրոնապաշտները դարձի կարիք ունեն, որովհետև սատանան իր խաբեությունները դրել է նրանց սրտերում: YRPArm 83.3

Քրիստոսի հետ անձնական կապ ունեցող մարդը դառնում է սուրբ տաճար Աստծո համար, քանզի Հիսուսը հավատացյալին տալիս է իմաս-տություն, արդարություն, սրբագործում և փրկագնում: Նա, ով ամբող-ջովին իրեն հանձնել է Աստծուն, գիտակցում է Քրիստոսի փրկարար ներկայությունը: Նա հոգևոր համբերության տեր է և ունի հոգու հանգս-տություն, որը գալիս է Նրանից սովորելուց, Ով հեզ է և սրտով խոնարհ: Վստահելով Հիսուսին լինել իր սեփական կարողությունն ու արդարու-թյունը’ նրա հոգին լցվում է հաճելի գոհունակությամբ: YRPArm 83.4

Ո՞րն է քրիստոնյայի ուրախությունը: Այն Քրիստոսի ներկայությունը գիտակցելու արդյունքն է: Ո՞րն է քրիստոնյայի սերը: Այն Քրիստոսի սիրո արտացոլումն է, Սուրբ Հոգու աշխատանքի արգասիքը: Նայելով Գող-գոթայի խաչին’ մենք տեսնում ենք Հիսուսին, ով մեռնում է աշխարհի մեղքերի համար, որպեսզի Իր մահով կյանքն ու անմահությունը տրվեն զղջացող հոգիներին: Հիսուսն ամեն ինչ է, և առանց Նրա մենք ոչինչ չենք կարող անել: Առանց Քրիստոսի հոգևոր կյանքն անհնարին կլիներ: Ռևյու ընդ Հերալդ, 1894թ. դեկտեմբերի 4: YRPArm 83.5