Go to full page →

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 16 YRPArm 84

Ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև սա է Աստծո կամքը ձեզ վրա Քրիստոս Հիսուսում։ Ա Թեսաղոնիկեցիս 5.18: YRPArm 84.1

Մենք շատ ենք անտեղի անհանգստանում այնպիսի բաների մասին, որոնք դուրս են մեր ազդեցությունից: Տերը կցանկանար, որպեսզի Իր զավակները լիովին վստահեին Իրեն: Մեր Տերն արդար Աստված է: Նրա զավակները պետք է ընդունեն Նրա բարությունն ու արդարությունը կյանքի մեծ և փոքր արժեքներում: Նրանք, ովքեր փայփայում են ան-հանգստության և դժգոհության հոգին, մերժում են ճանաչել Նրա առաջ-նորդող ձեռքը: Անտեղի անհանգստությունը հիմար բան է, և այն հետ է պահում մեզ Աստծո առաջ ճիշտ դիրքում կանգնելուց: YRPArm 84.2

Երբ Սուրբ Հոգին գալիս է հոգու մեջ, մենք այլևս դժգոհելու և տրտնջա-լու ցանկություն չենք ունենում, թե չունենք այն ամենը, ինչ ցանկանում ենք, այլ շնորհակալություն ենք հայտնում Աստծուն ի խորոց սրտի այն օրհնությունների համար, որոնք ունենք: Այսօր մեր աշխատողների շրջանում ավելի մեծ երախտագիտության կարիք կա, և մինչև նրանք չունենան այս հոգին, անպատրաստ կլինեն երկնային արքայության համար: Մեզանից յուրաքանչյուրի համար հզոր գործ կա անելու: Մենք շատ քիչ մասն ենք ընկալում այն գործի, որն այսօր Աստված փափագում է անել մեր միջոցով: Մենք պետք է ջանանք հասկանալ Նրա ծրագրերի խորությունը և օգուտ քաղենք յուրաքանչյուր դասից, որը Նա փորձել է սովորեցնել մեզ: YRPArm 84.3

Մեծ չարիք է զարգանում մեր սրտերում և մտքերում, երբ աշխատում ենք առաջ տանել բարության օրենքին հակասող մեր սեփական ճանապարհները: Ահա թե որտեղ են շատերը սայթաքում: Մենք բարության հակում չենք մշակում մեր մեջ, այլ ցանկանում ենք, որ ամեն ինչ մեզ հեշտ տրվի: Սակայն մեզանից յուրաքանչյուրի համար մեծագույն կարևորության հարց պետք է լինի ոչ թե այն, թե ինչպես կարող ենք իրականացնել մեր սեփական ծրագրերն ուրիշների ծրագրերի դեմ, այլ թե ինչպես կարող ենք ամեն օրը Քրիստոսի համար ապրելու ուժ ձեռք բերել: Քրիստոսը երկիր եկավ և տվեց Իր կյանքը, որպեսզի մենք ունենանք հավիտենական փրկություն: Նա ուզում է մեզանից յուրաքանչյուրին շրջապատել երկնքի մթնոլորտով, որպեսզի մենք կարողանանք աշխարհին տալ այնպիսի օրինակ, որը պատիվ կբերի Քրիստոսի կրոնին: Լուրեր Լոմա Լինդայից, 602: YRPArm 84.4