Go to full page →

ՄԻՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 18 YRPArm 86

Բայց ոչ թե միայն նրանց համար եմ աղաչում, այլ նրանց համար էլ, որ նրանց խոսքով կհավատան Ինձ։ Որ ամենքը մեկ լինեն, ինչպես Դու, Հայր, Ինձանում, և Ես’ Քեզանում, որ նրանք էլ Մեզանում մեկ լինեն, որ աշխարհքը հավատա, թե Դու ուղարկեցիր Ինձ։ Հովհաննես 17.20, 21: YRPArm 86.1

Տարբեր դիրքորոշումների տեր մարդկանց միջև գոյություն ունեցող ներդաշնակությունն ու միությունն ուժեղագույն վկայությունն է նրա, որ Աստված Իր Որդուն ուղարկեց աշխարհ ծառայելու մեղավորներին: Մեզ համար առավելություն է այս վկայության կրող լինելը: Սակայն սա անելու համար մենք պետք է մեզ դնենք Քրիստոսի հրամանատարության ներքո: Մեր բնավորությունները պետք է ձևավորվեն Նրա բնավորության հետ ներդաշնակության մեջ, մեր կամքերը պետք է հնազանդվեն Նրա կամքին: Այնուհետև մենք պետք է աշխատենք միասին’ առանց մտածելու բախման մասին: Փոքրիկ տարբերությունները, չնչին տարաձայնությունները, որոնց մեծ ուշադրություն է հատկացվում, հանգեցնում են գործողությունների, որոնք քայքայում են քրիստոնեական միությունը: Եկեք թույլ չտանք, որ թշնամին ձեռք բերի առավելություն մեզ վրա: Եկեք շարունակենք ավելի մոտենալ Աստծուն և մեկս մյուսին: Այդ դեպքում մենք կլինենք ինչպես արդարության ծառեր’ տնկված Տիրոջ կողմից և ոռոգված կյանքի ջրով: Եվ ինչքա՜ն պտղաբեր մենք կլինենք: Արդյո՞ք Քրիստոսը չասաց. «Սրանով փառավորվեց Իմ Հայրը, որ շատ պտուղ բերեք” (Հովհաննես 15.8): YRPArm 86.2

Փրկչի սիրտը հիմնված է Աստծո նպատակներն իրենց ողջ բարձրու-թյամբ և խորությամբ Իր հետևորդների կողմից կատարելու իրողության վրա: Նրանք պետք է մեկ լինեն Նրա հետ, թեև սփռված են աշխարհով մեկ: Բայց Աստված չի կարող նրանց մեկ անել Քրիստոսի հետ, մինչև նրանք չհամաձայնեն թողնել իրենց ճանապարհները’ Նրա ճանապարհն ընդունելու համար: YRPArm 86.3

Երբ լիովին հավատում ենք Քրիստոսի աղոթքին, երբ դրա հրահանգ-ները բերվում են Աստծո ժողովրդի ամենօրյա կյանք, նրանց շարքերում գործողությունների միասնություն է երևում: Եղբայրը եղբորը կապված կլինի Քրիստոսի սիրո ոսկի կապերով: Միայն Աստծո Հոգին կարող է բերել այս միասնությունը: Նա, Ով սրբագործեց Իրեն, կարող է սրբագործել և Իր աշակերտներին: Միավորվելով Նրա հետ’ նրանք կմիավորվեն մեկը մյուսի հետ ամենասուրբ հավատով: Երբ մենք ձգտում ենք այս միասնությանն այնպես, ինչպես որ Աստված է ցանկանում, այն կտրվի մեզ: Վկայություններ եկեղեցու համար, 8.242, 243: YRPArm 86.4