Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՄԻՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 18

    Բայց ոչ թե միայն նրանց համար եմ աղաչում, այլ նրանց համար էլ, որ նրանց խոսքով կհավատան Ինձ։ Որ ամենքը մեկ լինեն, ինչպես Դու, Հայր, Ինձանում, և Ես’ Քեզանում, որ նրանք էլ Մեզանում մեկ լինեն, որ աշխարհքը հավատա, թե Դու ուղարկեցիր Ինձ։ Հովհաննես 17.20, 21:YRPArm 86.1

    Տարբեր դիրքորոշումների տեր մարդկանց միջև գոյություն ունեցող ներդաշնակությունն ու միությունն ուժեղագույն վկայությունն է նրա, որ Աստված Իր Որդուն ուղարկեց աշխարհ ծառայելու մեղավորներին: Մեզ համար առավելություն է այս վկայության կրող լինելը: Սակայն սա անելու համար մենք պետք է մեզ դնենք Քրիստոսի հրամանատարության ներքո: Մեր բնավորությունները պետք է ձևավորվեն Նրա բնավորության հետ ներդաշնակության մեջ, մեր կամքերը պետք է հնազանդվեն Նրա կամքին: Այնուհետև մենք պետք է աշխատենք միասին’ առանց մտածելու բախման մասին: Փոքրիկ տարբերությունները, չնչին տարաձայնությունները, որոնց մեծ ուշադրություն է հատկացվում, հանգեցնում են գործողությունների, որոնք քայքայում են քրիստոնեական միությունը: Եկեք թույլ չտանք, որ թշնամին ձեռք բերի առավելություն մեզ վրա: Եկեք շարունակենք ավելի մոտենալ Աստծուն և մեկս մյուսին: Այդ դեպքում մենք կլինենք ինչպես արդարության ծառեր’ տնկված Տիրոջ կողմից և ոռոգված կյանքի ջրով: Եվ ինչքա՜ն պտղաբեր մենք կլինենք: Արդյո՞ք Քրիստոսը չասաց. «Սրանով փառավորվեց Իմ Հայրը, որ շատ պտուղ բերեք” (Հովհաննես 15.8):YRPArm 86.2

    Փրկչի սիրտը հիմնված է Աստծո նպատակներն իրենց ողջ բարձրու-թյամբ և խորությամբ Իր հետևորդների կողմից կատարելու իրողության վրա: Նրանք պետք է մեկ լինեն Նրա հետ, թեև սփռված են աշխարհով մեկ: Բայց Աստված չի կարող նրանց մեկ անել Քրիստոսի հետ, մինչև նրանք չհամաձայնեն թողնել իրենց ճանապարհները’ Նրա ճանապարհն ընդունելու համար:YRPArm 86.3

    Երբ լիովին հավատում ենք Քրիստոսի աղոթքին, երբ դրա հրահանգ-ները բերվում են Աստծո ժողովրդի ամենօրյա կյանք, նրանց շարքերում գործողությունների միասնություն է երևում: Եղբայրը եղբորը կապված կլինի Քրիստոսի սիրո ոսկի կապերով: Միայն Աստծո Հոգին կարող է բերել այս միասնությունը: Նա, Ով սրբագործեց Իրեն, կարող է սրբագործել և Իր աշակերտներին: Միավորվելով Նրա հետ’ նրանք կմիավորվեն մեկը մյուսի հետ ամենասուրբ հավատով: Երբ մենք ձգտում ենք այս միասնությանն այնպես, ինչպես որ Աստված է ցանկանում, այն կտրվի մեզ: Վկայություններ եկեղեցու համար, 8.242, 243:YRPArm 86.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents