Go to full page →

ԱՂՈԹՔԻ ՀՈԳՈՎ ապրիլ 13 YRPArm 113

Բաց արա իմ աչքերը, որ Քո օրենքի հրաշքները տեսնեմ: Սաղմոս 119.8: YRPArm 113.1

Սուրբ գրքի շատ հատվածներ, որոնք կրթված մարդիկ համարում են առեղծվածային կամ անուշադրության են մատնում որպես ոչ կարևոր, Քրիստոսի դպրոցում կրթված մարդկանց համար լի են սփոփանքով և ցուցումներով: Պատճառներից մեկը, թե ինչու շատ աստվածաբաններ հստակորեն չեն հասկանում Աստծո Խոսքն, այն է, որ նրանք փակում են իրենց աչքերն այն ճշմարտությունների վրա, որոնք ցանկություն չեն ունենում կիրառելու: Աստվածաշնչյան ճշմարտությունների ընկալումը կախված է ոչ այնքան որոնման վրա գործադրված մտավոր կարո-ղությունների ուժից, որքան նպատակասլացությունից, արդարության բուռն ձգտումից: YRPArm 113.2

Աստվածաշունչը երբեք չպետք է ուսումնասիրել առանց աղոթքի: Միայն Սուրբ Հոգին կարող է մեզ ստիպել հասկանալ դյուրընկալ խոսքերի կարևորությունը և կանխել դժվարըմբռնելի բաների աղավաղումը: Երկնային հրեշտակների գործն է մեր սիրտը պատրաստել Աստծո Խոսքը հասկանալու համար, որպեսզի զմայլվենք դրա գեղեցկությամբ, խրատ քաղենք դրա նախազգուշացումներից, ոգևորվենք և ուժ ստանանք դրա խոստումներից: Սաղմոսերգուի խնդրանքը պետք է դարձնենք մեր սեփականը. «Բաց արա իմ աչքերը, որ Քո օրենքի հրաշքները տեսնեմ»: YRPArm 113.3

Փորձությունները հաճախ անհաղթահարելի են թվում, քանզի անտե-սելով աղոթքն ու Աստվածաշնչի ուսումնասիրությունը’ գայթակղության ենթարկվողը չի կարողանում հեշտությամբ հիշել Աստծո խոստումներն ու սատանային դիմավորել Աստվածաշնչի զենքերով: Բայց հրեշտակները շրջապատում են աստվածային արժեքները գնահատող ու սովորել ցանկացողներին, և մեծ անհրաժեշտության պահերին նրանք նրա հի-շողությանը կբերեն հենց այն ճշմարտությունները, որոնք հարկավոր են: Այսպիսով, «Երբ որ թշնամին գետի պես գա, Տիրոջ Հոգին նրան կփախցնի” (Եսայիա 59.19): YRPArm 113.4

Հիսուսն Իր աշակերտներին խոստացավ. «Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի ձեզ ամեն ինչ, որ ձեզ ասացի” (Հովհաննես 14.26): Բայց Քրիստոսի դասերը պետք է նախապես տպավորված լինեն մտքում, որպեսզի Աստծո Հոգին վտանգի ժամանակ դրանք հիշեցնի մեզ: «Իմ սրտում թաքցրի Քո խոսքերը”, ասում է Դավիթը, «որ չմեղանչեմ Քո դեմ” (Սաղմոս 119.11): Մեծ պայքար, 599, 600: YRPArm 113.5