Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԱՂՈԹՔԻ ՀՈԳՈՎ ապրիլ 13

    Բաց արա իմ աչքերը, որ Քո օրենքի հրաշքները տեսնեմ: Սաղմոս 119.8:YRPArm 113.1

    Սուրբ գրքի շատ հատվածներ, որոնք կրթված մարդիկ համարում են առեղծվածային կամ անուշադրության են մատնում որպես ոչ կարևոր, Քրիստոսի դպրոցում կրթված մարդկանց համար լի են սփոփանքով և ցուցումներով: Պատճառներից մեկը, թե ինչու շատ աստվածաբաններ հստակորեն չեն հասկանում Աստծո Խոսքն, այն է, որ նրանք փակում են իրենց աչքերն այն ճշմարտությունների վրա, որոնք ցանկություն չեն ունենում կիրառելու: Աստվածաշնչյան ճշմարտությունների ընկալումը կախված է ոչ այնքան որոնման վրա գործադրված մտավոր կարո-ղությունների ուժից, որքան նպատակասլացությունից, արդարության բուռն ձգտումից:YRPArm 113.2

    Աստվածաշունչը երբեք չպետք է ուսումնասիրել առանց աղոթքի: Միայն Սուրբ Հոգին կարող է մեզ ստիպել հասկանալ դյուրընկալ խոսքերի կարևորությունը և կանխել դժվարըմբռնելի բաների աղավաղումը: Երկնային հրեշտակների գործն է մեր սիրտը պատրաստել Աստծո Խոսքը հասկանալու համար, որպեսզի զմայլվենք դրա գեղեցկությամբ, խրատ քաղենք դրա նախազգուշացումներից, ոգևորվենք և ուժ ստանանք դրա խոստումներից: Սաղմոսերգուի խնդրանքը պետք է դարձնենք մեր սեփականը. «Բաց արա իմ աչքերը, որ Քո օրենքի հրաշքները տեսնեմ»:YRPArm 113.3

    Փորձությունները հաճախ անհաղթահարելի են թվում, քանզի անտե-սելով աղոթքն ու Աստվածաշնչի ուսումնասիրությունը’ գայթակղության ենթարկվողը չի կարողանում հեշտությամբ հիշել Աստծո խոստումներն ու սատանային դիմավորել Աստվածաշնչի զենքերով: Բայց հրեշտակները շրջապատում են աստվածային արժեքները գնահատող ու սովորել ցանկացողներին, և մեծ անհրաժեշտության պահերին նրանք նրա հի-շողությանը կբերեն հենց այն ճշմարտությունները, որոնք հարկավոր են: Այսպիսով, «Երբ որ թշնամին գետի պես գա, Տիրոջ Հոգին նրան կփախցնի” (Եսայիա 59.19):YRPArm 113.4

    Հիսուսն Իր աշակերտներին խոստացավ. «Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի ձեզ ամեն ինչ, որ ձեզ ասացի” (Հովհաննես 14.26): Բայց Քրիստոսի դասերը պետք է նախապես տպավորված լինեն մտքում, որպեսզի Աստծո Հոգին վտանգի ժամանակ դրանք հիշեցնի մեզ: «Իմ սրտում թաքցրի Քո խոսքերը”, ասում է Դավիթը, «որ չմեղանչեմ Քո դեմ” (Սաղմոս 119.11): Մեծ պայքար, 599, 600:YRPArm 113.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents