Որովհետև այնպիսիները սուտ առաքյալներ, նենգավոր մշակներ, Քրիստոսի առաքյալների պես կերպարանվողներ են։ Եվ զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն իր վրա է առնում: Բ Կորնթացիս 11.13, 14: YRPArm 127.1
Ճշմարտությունն արդյունավետ է, և հնազանդության միջոցով դրա զորությունը վերափոխում է միտքը Հիսուսի նմանությամբ: Ճշմարտու-թյունն է Հիսուսում, որն արթնացնում է գիտակցությունն ու վերափոխում է միտքը, քանի որ դա նրա սիրտ է ուղեկցվում Սուրբ Հոգով: Մարդիկ կան, որ չունենալով հոգևոր խորաթափանցություն, ընդունում են Խոսքի մերկ տառը, որը չի ուղեկցվում Աստծո Հոգով, չի արթնացնում հոգին և չի սրբագործում սիրտը: Մարդը կարող է մեջբերումներ անել Հին և Նոր Կտակարաններից, կարող է ծանոթ լինել Աստծո պատվիրաններին և խոստումներին, բայց մինչև Սուրբ Հոգին նրա սրտին չհասցնի ճշմարտությունը’ լուսավորելով միտքն աստվածային լույսով, նա չի ընկնի Վեմի վրա և կոտրվի, քանի որ աստվածային ներգործությունն է, որ միացնում է հոգին Աստծո հետ: YRPArm 127.2
Առանց Աստծո Հոգու լուսավորության ի վիճակի չենք լինի տարբերելու ճիշտը կեղծից և կընկնենք վարպետորեն հորինված փորձությունների և մոլորությունների մեջ, որ սատանան կհրամցնի աշխարհին: Մենք մոտ ենք լույսի Արքայազնի և խավարի արքայազնի միջև պայքարի վերջին, և շուտով թշնամու խաբեությունները կփորձեն մեր հավատը’ բացահայտելու, թե ինչպիսին է այն: Սատանան հրաշքներ կգործի գազանի առաջ և կմոլորեցնի «երկրի վրա բնակողներին այն նշաններով, որ տրված էին նրա ձեռքը, որ գործի գազանի առաջին» (Հայտնություն 13.14): YRPArm 127.3
Թեև խավարի արքայազնը կաշխատի երկիրն ու մարդկանց ծածկել թանձր խավարով, Տերը ցույց կտա Իր դարձի բերող ուժը: Երկրում պետք է իրականացվի աշխատանք, նման այն աշխատանքին, որն իրականացվեց Սուրբ Հոգու հեղման օրերին առաջին աշակերտների ժամանակներում, երբ նրանք քարոզում էին խաչված Հիսուսին: Շատերը դարձի կգան մեկ օրում, որովհետև լուրը մեծ ուժ կունենա: Այնուհետև կարելի կլինի ասել. «Որ մեր Ավետարանը ձեզ մոտ չեղավ միայն խոսքով, այլ և զորությունով և Հոգով Սուրբով և շատ լիությունով” (Ա Թեսաղոնիկեցիս 1. 5): Սուրբ Հոգին է, որ մարդկանց բերում է դեպի Քրիստոսը, քանի որ վերցնում է Աստծո բաները և ցույց տալիս դրանք մեղավորին: Հիսուսն ասաց. «Նա ինձ կփառավորի, որովհետև Իմիցը կառնի և կպատմի ձեզ” (Հովհաննես 16.14): Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. նոյեմբերի 29: YRPArm 127.4