Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՈՒՆԱԿ՝ ՏԱՐԲԵՐԵԼՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾԻՔԻՑ ապրիլ 27

    Որովհետև այնպիսիները սուտ առաքյալներ, նենգավոր մշակներ, Քրիստոսի առաքյալների պես կերպարանվողներ են։ Եվ զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն իր վրա է առնում: Բ Կորնթացիս 11.13, 14:YRPArm 127.1

    Ճշմարտությունն արդյունավետ է, և հնազանդության միջոցով դրա զորությունը վերափոխում է միտքը Հիսուսի նմանությամբ: Ճշմարտու-թյունն է Հիսուսում, որն արթնացնում է գիտակցությունն ու վերափոխում է միտքը, քանի որ դա նրա սիրտ է ուղեկցվում Սուրբ Հոգով: Մարդիկ կան, որ չունենալով հոգևոր խորաթափանցություն, ընդունում են Խոսքի մերկ տառը, որը չի ուղեկցվում Աստծո Հոգով, չի արթնացնում հոգին և չի սրբագործում սիրտը: Մարդը կարող է մեջբերումներ անել Հին և Նոր Կտակարաններից, կարող է ծանոթ լինել Աստծո պատվիրաններին և խոստումներին, բայց մինչև Սուրբ Հոգին նրա սրտին չհասցնի ճշմարտությունը’ լուսավորելով միտքն աստվածային լույսով, նա չի ընկնի Վեմի վրա և կոտրվի, քանի որ աստվածային ներգործությունն է, որ միացնում է հոգին Աստծո հետ:YRPArm 127.2

    Առանց Աստծո Հոգու լուսավորության ի վիճակի չենք լինի տարբերելու ճիշտը կեղծից և կընկնենք վարպետորեն հորինված փորձությունների և մոլորությունների մեջ, որ սատանան կհրամցնի աշխարհին: Մենք մոտ ենք լույսի Արքայազնի և խավարի արքայազնի միջև պայքարի վերջին, և շուտով թշնամու խաբեությունները կփորձեն մեր հավատը’ բացահայտելու, թե ինչպիսին է այն: Սատանան հրաշքներ կգործի գազանի առաջ և կմոլորեցնի «երկրի վրա բնակողներին այն նշաններով, որ տրված էին նրա ձեռքը, որ գործի գազանի առաջին» (Հայտնություն 13.14):YRPArm 127.3

    Թեև խավարի արքայազնը կաշխատի երկիրն ու մարդկանց ծածկել թանձր խավարով, Տերը ցույց կտա Իր դարձի բերող ուժը: Երկրում պետք է իրականացվի աշխատանք, նման այն աշխատանքին, որն իրականացվեց Սուրբ Հոգու հեղման օրերին առաջին աշակերտների ժամանակներում, երբ նրանք քարոզում էին խաչված Հիսուսին: Շատերը դարձի կգան մեկ օրում, որովհետև լուրը մեծ ուժ կունենա: Այնուհետև կարելի կլինի ասել. «Որ մեր Ավետարանը ձեզ մոտ չեղավ միայն խոսքով, այլ և զորությունով և Հոգով Սուրբով և շատ լիությունով” (Ա Թեսաղոնիկեցիս 1. 5): Սուրբ Հոգին է, որ մարդկանց բերում է դեպի Քրիստոսը, քանի որ վերցնում է Աստծո բաները և ցույց տալիս դրանք մեղավորին: Հիսուսն ասաց. «Նա ինձ կփառավորի, որովհետև Իմիցը կառնի և կպատմի ձեզ” (Հովհաննես 16.14): Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. նոյեմբերի 29:YRPArm 127.4