Go to full page →

ՈՒՂՂՈՐԴԵԼՈՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՐԲԱԳՈՐԾՈՒՄԸ ՄԱՅԻՍ 10 YRPArm 141

Կրթիր երեխային իր ճանապարհի համեմատ, որ ծերացած էլ չի հեռանա նրանից: Առակաց 22.6: YRPArm 141.1

Ես կոչ եմ անում ծնողներին պատրաստել իրենց և իրենց երեխաներին երկնային ընտանիքի հետ միավորվելուն: Պատրաստվեք, Աստծո սիրույն, պատրաստվեք դիմավորել ձեր Տիրոջը խաղաղությամբ: Սկսեք աշխատել ձեր ընտանիքում ճիշտ ձևով: Հասեք հարցի արմատին: Բերեք ճշմարտությունը ձեր տուն նրանց սրբագործելու և մաքրագործելու համար: Մի պահեք այն դրսի բակում: Ինչքա՜ն կույր են շատ քրիստոն-յաներ իրենց իսկ շահի նկատմամբ: Ինչպե՞ս ամենևին չեն նկատում, թե ինչ կաներ Քրիստոսն իրենց համար, եթե ընդունված լիներ իրենց տներում: Թող որ քրիստոնյաները կյանքի պսակն ստանալու համար աշխատեն այնքան ջերմեռանդորեն, որքան աշխարհայիններն են աշխատում երկրային առավելություններ ստանալու համար, և Աստծո եկեղեցին անվերապահորեն զորությամբ առաջ կգնա: YRPArm 141.2

Սուրբ Հոգին անում է գործեր, որոնք ներդաշնակ են Աստծո օրենքի հետ: Հոգու վերածնող աշխատանքը տեսանելի կլինի այն ընտանիքներում, որտեղ եռանդուն ջանքեր կգործադրվեն բարություն, սեր և համ-բերատարություն ցուցաբերելու համար: Ամենակարող զորությունն աշ-խատում է՝ պատրաստելով մտքերն ու սրտերը հանձնել Սուրբ Հոգու կերտող ազդեցությանը՝ առաջնորդելով ծնողներին սրբագործման, որ-պեսզի նրանց երեխաները նույնպես կարողանան սրբագործվել: YRPArm 141.3

Այն տունը, որտեղ անդամները կիրթ ու քաղաքավարի քրիստոնյաներ են, գործադրվում է հեռուն գնացող բարի ազդեցություն: Այլ ընտանիքներ կնկատեն նման տան ձեռք բերած արդյունքները և կհետևեն դրա օրինակին՝ իրենց հերթին պաշտպանելով տունը սատանայական ազդեցությունից: YRPArm 141.4

Աստծո հրեշտակները հաճախակի կայցելեն այն տունը, ուր իշխում է Աստծո կամքը: Աստվածային շնորհի զորությամբ նման տունը դառնում է թարմացնող վայր տանջված ու հոգնած ուխտավորների համար: Զգոն պաշտպանության արդյունքում ես-ը հեռու է մնում իրեն մեծարելուց: Ձևավորվում են ճիշտ սովորություններ: Հոգատարությամբ ճանաչվում են ուրիշների իրավունքները: Այն հավատը, որն աշխատում է սիրով և մաքրագործում է հոգին, կանգնած է ղեկին և ղեկավարում է ողջ ընտա-նիքը: Այսպիսի տան սրբագործված ազդեցության ներքո Աստծո Խոսքի հիմքում դրված եղբայրության սկզբունքը ավելի լայնորեն է ճանաչվում և տարածվում: Հարավային դիտորդ, 1904թ. հունվարի 19: YRPArm 141.5