Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՈՒՂՂՈՐԴԵԼՈՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՐԲԱԳՈՐԾՈՒՄԸ ՄԱՅԻՍ 10

    Կրթիր երեխային իր ճանապարհի համեմատ, որ ծերացած էլ չի հեռանա նրանից: Առակաց 22.6:YRPArm 141.1

    Ես կոչ եմ անում ծնողներին պատրաստել իրենց և իրենց երեխաներին երկնային ընտանիքի հետ միավորվելուն: Պատրաստվեք, Աստծո սիրույն, պատրաստվեք դիմավորել ձեր Տիրոջը խաղաղությամբ: Սկսեք աշխատել ձեր ընտանիքում ճիշտ ձևով: Հասեք հարցի արմատին: Բերեք ճշմարտությունը ձեր տուն նրանց սրբագործելու և մաքրագործելու համար: Մի պահեք այն դրսի բակում: Ինչքա՜ն կույր են շատ քրիստոն-յաներ իրենց իսկ շահի նկատմամբ: Ինչպե՞ս ամենևին չեն նկատում, թե ինչ կաներ Քրիստոսն իրենց համար, եթե ընդունված լիներ իրենց տներում: Թող որ քրիստոնյաները կյանքի պսակն ստանալու համար աշխատեն այնքան ջերմեռանդորեն, որքան աշխարհայիններն են աշխատում երկրային առավելություններ ստանալու համար, և Աստծո եկեղեցին անվերապահորեն զորությամբ առաջ կգնա:YRPArm 141.2

    Սուրբ Հոգին անում է գործեր, որոնք ներդաշնակ են Աստծո օրենքի հետ: Հոգու վերածնող աշխատանքը տեսանելի կլինի այն ընտանիքներում, որտեղ եռանդուն ջանքեր կգործադրվեն բարություն, սեր և համ-բերատարություն ցուցաբերելու համար: Ամենակարող զորությունն աշ-խատում է՝ պատրաստելով մտքերն ու սրտերը հանձնել Սուրբ Հոգու կերտող ազդեցությանը՝ առաջնորդելով ծնողներին սրբագործման, որ-պեսզի նրանց երեխաները նույնպես կարողանան սրբագործվել:YRPArm 141.3

    Այն տունը, որտեղ անդամները կիրթ ու քաղաքավարի քրիստոնյաներ են, գործադրվում է հեռուն գնացող բարի ազդեցություն: Այլ ընտանիքներ կնկատեն նման տան ձեռք բերած արդյունքները և կհետևեն դրա օրինակին՝ իրենց հերթին պաշտպանելով տունը սատանայական ազդեցությունից:YRPArm 141.4

    Աստծո հրեշտակները հաճախակի կայցելեն այն տունը, ուր իշխում է Աստծո կամքը: Աստվածային շնորհի զորությամբ նման տունը դառնում է թարմացնող վայր տանջված ու հոգնած ուխտավորների համար: Զգոն պաշտպանության արդյունքում ես-ը հեռու է մնում իրեն մեծարելուց: Ձևավորվում են ճիշտ սովորություններ: Հոգատարությամբ ճանաչվում են ուրիշների իրավունքները: Այն հավատը, որն աշխատում է սիրով և մաքրագործում է հոգին, կանգնած է ղեկին և ղեկավարում է ողջ ընտա-նիքը: Այսպիսի տան սրբագործված ազդեցության ներքո Աստծո Խոսքի հիմքում դրված եղբայրության սկզբունքը ավելի լայնորեն է ճանաչվում և տարածվում: Հարավային դիտորդ, 1904թ. հունվարի 19: YRPArm 141.5