Go to full page →

ՁԳՏԵԼՈՎ ՕԳՆԵԼ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՄԱՅԻՍ 17 YRPArm 148

Եվ նրան տեսնում էին մարգարեների որդիքը, որ դիմացը’ Երիքովումն էին, և ասում էին. Եղիայի ոգին հանգչել է Եղիսեի վրա: Եվ եկան նրան դիմավորելու և խոնարհություն արին նրա առաջ մինչև գետին: Դ Թագավորաց 2.15: YRPArm 148.1

Սուրբ Հոգին այցելեց մարգարեների դպրոց’ ուսանողների նույնիսկ մտքերը բերելով Աստծո կամքի հետ ներդաշնակության: Երկնքի և այս դպրոցների միջև կենդանի կապ կար, և ուրախությունն ու սիրող սրտերի երախտագիտությունը դրսևորվում էին փառաբանության երգերում, որոնց մասնակցում էին նաև հրեշտակները: Եթե ուսուցիչներն իրենց սրտերը բաց անեն Հոգին ստանալու համար, պատրաստված կլինեն Նրա հետ համագործակցել իրենց ուսանողների հետ աշխատելիս, և երբ Նրան ազատ ընթացք տրվի, Նա հրաշալի վերափոխումներ կանի: Նա կաշխատի յուրաքանչյուր սրտում՝ ուղղելով եսասիրությունը, կոփելով և կերտելով բնավորությունը և գերի բռնելով ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար: YRPArm 148.2

ճնշելու և վանելու փոխարեն՝ Սուրբ Հոգուն հարկավոր է ընդունել և քաջալերել Նրա ներկայությունը: Երբ ուսուցիչները Խոսքին հնազանդ-վելով սրբագործվեն, Սուրբ Հոգին նրանց ցույց կտա երկնային արժեքները: Երբ նրանք Աստծուն որոնեն խոնարհությամբ և եռանդով, սառը շեշտադրմամբ արտասանած բառերը կբոցավառվեն նրանց սրտերում, այն ժամանակ ճշմարտությունը չի թուլանա նրանց լեզուների վրա: YRPArm 148.3

Սուրբ Հոգու աշխատանքը չի վերացնում մեր ունակություններն ու տաղանդները մարզելու անհրաժեշտությունը, այլ սովորեցնում է մեզ, թե ինչպես յուրաքանչյուր ուժ օգտագործել Աստծո փառքի համար: Մարդ-կային ունակությունները երբ գտնվում են Աստծո շնորհի հատուկ ուղ-ղորդման ներքո, կարող են օգտագործվել երկրի վրա ամենալավ նպատակի համար: Տգիտությունը չի մեծացնում իրեն Քրիստոսի հետևորդ կոչող մարդու խոնարհությունն ու հոգևորությունը: Աստվածային Խոսքի ճշմարտությունները լավագույնս կարող է գնահատել միայն խելացի քրիստոնյան: Քրիստոսը կարող է փառավորվել Իրեն խելացի կերպով ծառայողներով: Կրթության մեծագույն նպատակն է իրավասու դարձնել մեզ օգտագործելու այն ուժերը, որոնք Աստված տվել է մեզ Աստվածաշնչի կրոնը ներկայացնելու և Աստծո փառքին նպաստելու համար: Հյուսիսային խաղաղօվկիանոսյան միության օրագիր, 1909թ. մայիսի 26: YRPArm 148.4