Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՁԳՏԵԼՈՎ ՕԳՆԵԼ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՄԱՅԻՍ 17

    Եվ նրան տեսնում էին մարգարեների որդիքը, որ դիմացը’ Երիքովումն էին, և ասում էին. Եղիայի ոգին հանգչել է Եղիսեի վրա: Եվ եկան նրան դիմավորելու և խոնարհություն արին նրա առաջ մինչև գետին: Դ Թագավորաց 2.15:YRPArm 148.1

    Սուրբ Հոգին այցելեց մարգարեների դպրոց’ ուսանողների նույնիսկ մտքերը բերելով Աստծո կամքի հետ ներդաշնակության: Երկնքի և այս դպրոցների միջև կենդանի կապ կար, և ուրախությունն ու սիրող սրտերի երախտագիտությունը դրսևորվում էին փառաբանության երգերում, որոնց մասնակցում էին նաև հրեշտակները: Եթե ուսուցիչներն իրենց սրտերը բաց անեն Հոգին ստանալու համար, պատրաստված կլինեն Նրա հետ համագործակցել իրենց ուսանողների հետ աշխատելիս, և երբ Նրան ազատ ընթացք տրվի, Նա հրաշալի վերափոխումներ կանի: Նա կաշխատի յուրաքանչյուր սրտում՝ ուղղելով եսասիրությունը, կոփելով և կերտելով բնավորությունը և գերի բռնելով ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար:YRPArm 148.2

    ճնշելու և վանելու փոխարեն՝ Սուրբ Հոգուն հարկավոր է ընդունել և քաջալերել Նրա ներկայությունը: Երբ ուսուցիչները Խոսքին հնազանդ-վելով սրբագործվեն, Սուրբ Հոգին նրանց ցույց կտա երկնային արժեքները: Երբ նրանք Աստծուն որոնեն խոնարհությամբ և եռանդով, սառը շեշտադրմամբ արտասանած բառերը կբոցավառվեն նրանց սրտերում, այն ժամանակ ճշմարտությունը չի թուլանա նրանց լեզուների վրա:YRPArm 148.3

    Սուրբ Հոգու աշխատանքը չի վերացնում մեր ունակություններն ու տաղանդները մարզելու անհրաժեշտությունը, այլ սովորեցնում է մեզ, թե ինչպես յուրաքանչյուր ուժ օգտագործել Աստծո փառքի համար: Մարդ-կային ունակությունները երբ գտնվում են Աստծո շնորհի հատուկ ուղ-ղորդման ներքո, կարող են օգտագործվել երկրի վրա ամենալավ նպատակի համար: Տգիտությունը չի մեծացնում իրեն Քրիստոսի հետևորդ կոչող մարդու խոնարհությունն ու հոգևորությունը: Աստվածային Խոսքի ճշմարտությունները լավագույնս կարող է գնահատել միայն խելացի քրիստոնյան: Քրիստոսը կարող է փառավորվել Իրեն խելացի կերպով ծառայողներով: Կրթության մեծագույն նպատակն է իրավասու դարձնել մեզ օգտագործելու այն ուժերը, որոնք Աստված տվել է մեզ Աստվածաշնչի կրոնը ներկայացնելու և Աստծո փառքին նպաստելու համար: Հյուսիսային խաղաղօվկիանոսյան միության օրագիր, 1909թ. մայիսի 26:YRPArm 148.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents