Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ

    Ամբողջ երկինքը սպասում էր այն հաղթական ժամին, երբ Հի- սուսը պիտի համբարձվեր Իր Հոր մոտ: Հրեշտակներն եկան, որպեսզի ընդունեն փառքի Արքային և Նրան հաղթականորեն երկինք ուղեկցեն: Իր աշակերտներին օրհնելուց հետո Հիսուսը բաժանվեց նրանցից ու վեր առնվեց: Նրա հարության ժամանակ գերեզմաններից դուրս եկած բազմաթիվ սրբերը Նրա հետևից դեպի երկինք գնացին: Նրանց երկնային մի մեծ բազմություն էր ուղեկցում, իսկ երկնքում Հիսուսի գալստյանն էր սպասում հրեշտակների մի անհամար բազմություն:ՀՊ 87.2

    Այնուհետև երկնային բազմությունը շրջապատեց իր հիասքանչ Հրամանատարին: Հրեշտակները խորագույն երկրպագությամբ խոնարհվեցին Նրա առաջ և Նրա ոտքերի մոտ նետեցին իրենց շողշողուն պսակները: Հետո նրանք դիպան իրենց ոսկե տավիղների լարերին, և ողջ երկինքը լցվեց քաղցր մեղեդու հնչյուններով ու Գառին ձոնված երգերով, Ով մորթվեց, սակայն ապրում է դարձյալ իշխանության ու փառքի մեջ:ՀՊ 87.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents