Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Իրեն ապավինելու, 3 Հուլիս

    Մարգու վախը որոգայթի մեջ կգցի, բայց Sիրոջն ապավինողը կապաստանվի։ Առակաg 29. 25:ԱԴ 195.1

    Տերը կամենում է, որ դուք խիզախ լինեք։ Սրտապնդվեք։ Սատանան աշխատում է ամեն կողմից, որպեսզի կործանի հա-վատը և մարդկանց դժբախտացնի։ԱԴ 195.2

    Եթե փորձառու չեք սատանայի հնարքները ճանաչելու մեջ, ապա միակ ապահովությունը աղոթքում է։ Բաց արա սրտիդ բոլոր գաղտ-նիքներն անսահման աչքի քննության առաջ և աղաչիր Աստծուն, որ դարձնի քեզ անարատ ու զորեղ և ամբողջովին զինի կյանքի մեծ բախում-ների դեմ։ Հավատն աճում է կասկածների դեմ պայքարի միջոցով, առա-քինությունը ուժ է առնում՝ փորձությունները դիմագրավելով։ԱԴ 195.3

    Քրիստոսի հետ կենդանի կապ ունեցողներին շնորհվում են բոլոր օրհ-նությունները։ Հիսուսը չի կանչում մեզ իր մոտ, որպեսզի մի քանի ժամով թարմացնի Իր շնորհով և ներկայությամբ և ապա ուղարկի, որ քայլենք առանց Իրեն և Իր լույսի՝ տխուր ու մռայլ։ Ոչ, ոչ։ Նա ասում է, որ մենք պետք է լինենք Իր հետ, և Ինքը՝ մեզ հետ։ Ամենուր, որտեղ պետք է կա-տարվի Իր գործը, Նա ներկա է՝ լի քնքշությամբ, սիրով ե կարեկցանքով։ Նա Իր սրտում մշտական բնակարան է պատրաստել քեզ ե ինձ համար։ Նա մեր ապաստարանն է։ Մեր փորձառությունը պետք է լայնանա և խո-րանա։ Հիսուսը երևան է բերել Իր անպատում սիրո ողջ աստվածային լիությունը։ Թող ձեր խոսքերը լինեն լի քաջությամբ, հավատով և հույսով։ Տիրոջով իմ քույրեր ե եղբայրներ, խիզախ եղեք։ O՜, որքան քիչ գիտենք այն մասին, թե ինչ Է մեզ սպասվում։ Մենք պիտի անմնացորդ տրվենք Հի— սուսին, ամբողջովին պատկանենք Նրան և ապա ասենք. «Ոչ թե իմ կամ— քը, այլ քո կամքը լինի, ով Աստված»։ Դուք ունեք քնքշորեն սիրող և կա-րեկցող Փրկիչ։ Միշտ նայեցեք Նրան։ Անդադար ապավինեք Նրան և մի կասկածեք Նրա սիրո մեջ։ Նա գիտի մեր տկարության և մեր կարիքների մասին։ Նա մեզ ամեն օրվա համար բավարար շնորհ կտա։ Միայն միշտ նայեք Հիսուսին և քաջացեք։ԱԴ 195.4

    Իսկական հավատի մեջ կա եռանդ ե հաստատուն սկզբունք, որը ոչ ժամանակը, ոչ Էլ տքնաջան աշխատանքը չեն կարող սասանել։ԱԴ 195.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents