Ռվէ այդ փառաg Թագավորը. Sերը’ ղորավոր և ու Ժեղ. Sէրը’ ուժեıլ պատերազմի մեջ։ Uաղմոս 24. 8: ԱԴ 23.1
Քրիստոսն ի զորու էր փրկելու ողջ աշխարհը։ Նա կամենում էր փրկագնել բոլորին։ Ս՜եկի կորուստն անգամ Նրա համար անտանելի էր։ Նա լաց եղավ Ղազարոսի գերեզմանի մոտ այն բանի համար, որ չէր կարող փրկել բոլոր նրանց, ում սատանայի զորությունը գցել էր մահվան գիրկօ։ Նա Ինքն Իրեն տվել էր որպես փրկագին շատերի, անգամ բոլորի համար, ովքեր կօգտվեին Աստծո մոտ վերադառնալու և Նրան հավատարիմ մնալու առանձնաշնորհից ...Ղազարոսին հարություն տալու ժամանակ Նա գիտեր, որ այդ կյանքի համար Ինքը փրկագին է վճարելու Գողգոթայի խաչի վրա։ Յուրաքանչյուր փրկվողի համար Նա մեծագույն նվաստացման էր ենթարկվելու։ Նա պիտի մահ ճաշակեր յուրաքանչյուր մարդու փոխարեն։ ԱԴ 23.2
Իր երկրավոր կյանքի ընթացքում Քրիստոսը կատարյալ բնավո-րություն դրսեորեց, Նա կատարելապես հնազանդվեց Իր Հոր պատ-վիրաններին։ Նա եկավ աշխարհ մարդկային կերպարանքով, ենթարկվեց օրենքին, ցույց տվեց մարդկանց, որ կրում է նրանց հիվանդությունները, վիշտն ու հանցանքը, և այդուհանդերձ, մեղավոր չդարձավ։ Փարիսեցի-ներին Նա կարոդ էր ասել. «Ձեզանից ո՞վ կարող է ինձ մեղքի համար հանդիմանել»։ Նրանում մեղքի բիծ անգամ չկար։ Նա կանգնած էր աշ-խարհի առաջ՝ որպես Աստծո անարատ Գառ։ ԱԴ 23.3
Իր սրբության լույսի շնորհիվ աշխարհի Փրկիչը տեսնում էր, որ մարդկային ցեղին տառապանք պատճառող ախտերը Աստծո օրենքի ոտնահարման հետևանք էին։ Նա կարող էր մատնանշել յուրաքանչյուր տառապանքի աղբյուրը։ Ամեն քայլափոխի Նա տեսնում էր չապաշխարած մեղավորների վշտալի ու սոսկալի վախճանը։ Նա գիտեր, որ միայն Ինքը կարող է դուրս բերել նրանց այն անդունդից, որի մեջ ընկել էին։ Միայն Ինքը կարոդ էր կանգնեցնել նրանց ճիշտ ճանապարհի վրա։ Նրանց անկատարության փոխարեն կարոդ էր ընդունվել միայն Իր կատարելությունը։ Միայն Ինքը կարող էր ծածկել նրանց մերկությունը Իր արդարության անարատ հանդերձով... Նա ի զորու է փրկելու։ Աստված օգնություն է տափս Զորավորին։ Իր մարդկային ձեռքով Քրիստոսը գրկում է մարդուն, մինչդեռ աստվածային բազկով բռնվում է Ամենակարողից։ ԱԴ 23.4