Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Մնր հավաաք խիստ աճում է, 21 Նոյեմբեր

    Եղբպյրներ, պարտավnր ենք միշտ գոՀություն մատուցել ԱuտծուՆ ձեզ Համար, ինչպես որ արժանի է, քանի որ ձեր Հավատը խիստ աճում՝ է։ Բ ԹեսաղոՆիկեgիս. 1. 3:ԱԴ 340.1

    Բացարձակապես անհրաժեշտ է, որ նրանք, ովքեր հավատում են ճշմարտությանը, անդադար առաջ ընթանան՝ աճելով մինչև Քրիստոսի կատարյալ հասակը։ ժամանակ չկա նահանջելու և անտար-բեր լինելու։ Յուրաքանչյուրը պետք է կենդանի փորձառություն ունենա Աստծո հետ։ Հաստատվեք։ Հիմնավորվեք հավատքի մեջ, որպեսզի ամեն ինչ անելով հաստատ կանգնեք՝ անսասանորեն վստահելով Աստծուն այն ժամանակի ընթացքում, երբ փորձվելու է յուրաքանչյուր մարդու գործը և բնավորությունը։ Վարժվեք հոգևոր հարցերում, մինչև որ կարողանաք գնահատել Աստծո խոսքի խորությունները և զորությունից զորություն գնալը։ԱԴ 340.2

    Կան հազարավոր մարդիկ, որոնք համարում են, որ ունեն ճշմարտու-թյան լույսը, բայց բոլորովին առաջ չեն գնում։ Նրանք կենդանի փորձա-ռություն չունեն, թեև ունեցել են բոլոր առավելությունները։ Աստծո խոսքը հոգևոր ազատություն և լուսաբանում է տալիս նրանց, ովքեր լրջորեն ձգտում են դրան։ Նրանք, որոնք ընդունում են Աստծո խոստումները և կենդանի հավատով վարվում դրանց համաձայն, երկնային լույս կունենան։ Նրանք կխմեն կյանքի Աբյուրից և ուրիշներին էլ կբերեն այն ջրերի մոտ, որ թարմացրել էին իրենց հոգիները։ԱԴ 340.3

    Կասկածանքը ցանկալի չէ։ O՜, նայեք ձեր շուրջը և տեսեք, թե չարն ինչպիսի ավերածություն է գործել։ Մոլորությունն ու կեղծիքը բուռն ուրախություն են կազմակերպել մարդկանց խաբված սրտերում։ Դարեդար թշնամին կրկնում է իր փորձերն աճող հաջողությամբ, որովհետև, չնայած խավարի մեջ ավարտված բազմաթիվ կյանքերի տխուր փաստերին, ինչպես որ գիշերաթիթեռն է թռչում դեպի կրակը, այնպես մարդիկ նետվում են այն կործանարար մոլորությունների մեջ, որոնք թշնամին պատրաստել է նրանց որսալու համար։ «Երկինքն ու երկիրը կանցնեն», բայց «Աստծո խոսքը մնում է հավիտյան”, և Նրա խոսքի հանդեպ աներեր հավատը միակ հավատն է, որ կդիմանա վերջին օրերի վտանգներին։ԱԴ 340.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents