Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Հոր պատվիրանները պահելու մեջ, 10 Մայիս

    MissingԱԴ 139.1

    Քրիստոսը մարդկանց և հրեշտակների առաջ ներկայացնում էր երկնքի Աստծո բնավորությունը. Նա ցույց տվեց, որ ամբող-ջապես ապավինելով Աստծուն՝ մարդիկ կարող են պահել Նրա պատ-վիրանները և ապրել՝ Նրա օրենքը աչքի բիբի պես պահպանելով։ԱԴ 139.2

    Քրիստոսի օրինակը հեղինակավոր է Ադամի յուրաքանչյուր որդու և դստեր համար։ Նա իր կյանքով ներկայացրեց Աստծո օրենքը՝ օրինակ թողնելով այն բանի, թե հնազանդվելով բոլոր պատվիրաններին՝ մարդը ինչի կարող է հասնել։ Քրիստոսը և Իր կյանքը կատարյալ օրինակ է ողջ մարդկության համար, և բանականությամբ օժտված ամեն անձ պար-տավոր է գնալ Նրա հետքերով։ Նրա բնավորությունը մի չափանիշ է, որին յուրաքանչյուրը կարող է հասնել...ԱԴ 139.3

    Ինչպե՞ս էր ապրում աշխարհի Փրկիչը։ Նա ոչ թե գոհացնում էր Իրեն, այլ փառավորում էր Աստծուն՝ Նրա պատկերով ստեղծված, սակայն ընկած մարդուն բարձրացնելով, գործելով Աստծո գործերը։ Խոսքով և գործով Նա ուղղում էր մարդկանց դեպի արդարության ճանապարհը՝ բացահայտելով Աստծո բնավորությունը և աշխարհին տալով կատարյալ բարոյականության չափանիշ։ Օրենքի երկու մեծ պատվիրաններն են, որ պիտի կանոնավորեն մարդու վարքը։ Սա էր այն դասը, որ Հիսուսը սովորեցնում էր խոսքով և գործով։ Նա ասաց ժողովրդին. «Սիրիր քո Տեր Աստծուն ամբողջ սրտով... և քո ընկերոջը, ինչպես քո անձը»։ Տեր Եհովան պահանջում է, որ մարդիկ ամենից ավելի սիրեն և երկրպագեն Իրեն։ԱԴ 139.4

    Թող մարդը համեմատի իր կյանքը Քրիստոսի կյանքի հետ... Թող ընդօրինակի Նրան, Ով ապրեց Եհովայի օրենքով և ասաց. «Ես իմ Հոր պատվիրանները պահեցի»։ Քրիստոսի հետևորդները միշտ կնայեն ազատության կատարյալ օրենքին և աստվածատուր շնորհի միջոցով կկերտեն իրենց բնավորությունները աստվածային պահանջների համե-մատ։ԱԴ 139.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents