Որ նախատվելիս փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում, բայց դատաստանը Հանձuում էր արդար դաւոավորին։ Ա Պետրոս 2:23: ԱԴ 146.1
Որքան հաճախ ենք զգում, որ մեր հանդեպ անարդարացի են վարվում, մեր մասին ոչ ճիշտ բաներ են ասում և սխալ պատկե-րացում ստեղծում մարդկանց մոտ։ Այսօրինակ փորձությունների ենթարկ-վելիս՝ պետք է խստիվ հսկենք մեր հոգին ու չափավորենք խոսքերը։ Մեզ անհրաժեշտ կլինի Քրիստոսի սերը, որպեսզի հիշաչար և փոքրոգի չլի-նենք։ Եկեք չկարծենք, թե քանի դեռ մեզ վիրավորողները չեն խոստովանել իրենց սխալները, մեր հիշաչար լինելը նրանց հանդեպ արդարացվում է։ Մենք չպետք է վիրավորանքը կուտակենք ու պահենք մեր սրտում՝ սպա-սելով, թե երբ պիտի նա, ում մեղավոր ենք համարում, խոնարհեցնի իր սիրտը ապաշխարությամբ և խոստովանությամբ։ Որքան էլ ցավոտ լինեն մեզ հասցված վերքերը, մենք չպետք է կենտրոնանանք այդ վիրավորան-քի վրա ու կարեկցենք ինքներս միզ, այլ ինչպես որ հույս ունենք ներում ստանալ Աստծո դեմ գործած մեր մեղքերի համար, այնպես էլ պիտի նե-րենք մեր դեմ մեղանչողներին։ Երբ մեզ անարգում են, որքա՜ն մեծ է լինում պատասխան վիրավորանք հասցնելու գայթակղությունը, սակայն, այս կերպ վարվելով, ցույց ենք տալիս, որ նույնքան վատն ենք, որքան մեզ անարգողը։ Նման փորձության ենթարկվելիս՝ մտովի աղոթք արեք, որ Աստված տա ձեզ Իր շնորհը, և լռեք։ ԱԴ 146.2
Հիսուսը մեզ օրինակ է թողել, որպեսզի ընթանանք Իր հետքերով և կարեկցանք, սեր ու բարյացակամություն ցուցաբերենք բոլորի նկատմամբ։ Եկեք սովորենք լինել բարի, համբերատար, քնքուշ, կարեկից ու սիրող նրանց հանդեպ, ովքեր, չհաղթահարելով փորձությունը, ցավալի սխալ են գործում մեր հանդեպ։ Եթե հնարավոր է, եկեք բուժենք այդ վերքերը Ա փակենք փորձության դուռը՝ քանդելով բոլոր պատնեշները, որ զանցա— վորը կառուցել է մեր և իր միջև։ Տերը ուրախությամբ տալիս է Իր օրհնությունները նրանց, ովքեր պատվում են Իրեն, ովքեր ճանաչում են Իր ողորմությունը և ցույց են տալիս, որ գնահատում են Իր սերը իրենց հանդեպ՝ նույն գթառատ վերաբերմունքը ցուցաբերելով իրենց շրջապա— տողների նկատմամբ։ ԱԴ 146.3